00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս պայմաններում պետք է մտածել Փաշինյանին պաշտոնանկ անելու նոր գործընթացի մասին. Անտինյան

© Photo : provided by Eduard AntinyanПолитолог Эдуард Антинян
Политолог Эдуард Антинян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
«Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը, ըստ որի`«Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի, թեև արտահերթ ընտրությունները մնում են իրենց օրակարգում։
Անտինյան. «Առկա պայմաններում պետք է մտածել Փաշինյանին պաշտոնանկ անելու նոր գործընթացի մասին»

Էդվարդ Անտինյանի դիտարկմամբ` երբ Էդմոն Մարուքյանը հանդիպեց վարչապետին, շատերն այդ քայլը գնահատեցին որպես Նիկոլ Փաշինյանին ծառայություն մատուցելու պատրաստակամություն, բայց մի քիչ իր խաղի կանոններով։

Ըստ նրա` եթե խոսքն առնչվում է ԶՈւ ԳՇ պետի հետ կապված թնջուկի լուծմանը, ապա անկախ այն հանգամանքից, թե ով կլինի գոհ կամ դժգոհ, այդ հարցը լուծվեց։

«Նրանք, ովքեր ունեին մեծ սպասումներ, թե դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ զինվորական հեղաշրջման, հուսախաբվեցին, նման բան չեղավ, իսկ նրանք, ովքեր կարծում էին, որ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ կմերժի Նիկոլ Փաշինյանին, նույնպես հիասթափվեցին»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Անտինյանը հիշեցրեց Sputnik Արմենիային տված նախորդ հարցազրույցը, որի ընթացքում նշել էր, թե չի կիսում ընդդիմադիրների լավատեսությունը ՀՀ նախագահի հետագա քայլերի առնչությամբ, հետևաբար չափից շատ լավատեսությամբ պայմանավորված մոտեցումը, ըստ նրա, արդարացված չէ։

Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան

Անտինյանի խոսքով`եթե Փաշինյանին հաջողվի ԳՇ պետ նշանակել իր համար կառավարելի մարդու, որը ի զորու կլինի կրքերը հանդարտեցնել, ապա այդ դեպքում արդեն ինքը նախապայմաններ կառաջադրի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

«Եթե խորհրդարանական երեք ուժերի միջև չկա կոնսենսուս, առաջանում է նոր իրավիճակ։ «Բարգավաճ Հայաստանը», որն ի սկզբանե պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նոր հետո արտահերթ ընտրությունների անցկացում, այժմ տեսնելով, որ «Լուսավոր Հայաստանը» այլևս կոնսենսուսի կողմ չէ, քիչ հավանական է, որ համաձայնության կգա վարչապետի հետ»,– նշեց քաղաքագետը

Անտինյանի կարծիքով` ներկա պայմաններում անհրաժեշտ է մտածել Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու, նրա հրաժարականը պահանջելու նոր գործընթացի մասին, առավել ևս, որ շատ–շատ բան կառուցված էր այն փաստարկի վրա, թե զինվորականները կմիանային ընդդիմադիրներին, մինչդեռ այդ ամենը հօդս ցնդեց, և, ըստ Անտինյանի, շատ վատ է, որ խաղադրույքը կատարվել էր հենց այդ տարբերակի վրա։

Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանն այսօր ասել էր, որ իրենք հրաժարվում են Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից։ Բայց խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը, նրա խոսքով, դեռ շարունակում է մնալ իրենց կուսակցության ու ՀՀ քաղաքական օրակարգում։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. Փաշինյան

Լրահոս
0