00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ միջնորդի կարիք չկա. նախագահը Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ չի ուղարկել

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян провел встречу с генерал-лейтенантом Рустамом Мурадовым (24 февраля 2021). Еревaн
Президент Армен Саркисян провел встречу с генерал-лейтенантом Рустамом Мурадовым (24 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
Տեղեկացվում է, որ նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են, ուստի որևէ միջնորդի կարիք չկա։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերթական հերքումն էր տարածել։

«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Вазген Манукян и Агван Варданян во время митинга оппозиции на проспекте Баграмяна (27 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Օնիկ Գասպարյանի հետ կապ կա. Վազգեն Մանուկյանը խոսեց ԳՇ պետի մասին

Նշվում է, որ նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:
Նախագահականից ևս մեկ անգամ հորդորում են ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Начальник Генштаба ВС Армении Оник Гаспарян в сопровождении генерал-майора Джалала Арутюняна посетил ряд военных объектов (11 августа 2020). - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Արցախի ՊԲ 124 սպաներ հայտարարություն են տարածել` աջակցելով Օնիկ Գասպարյանին

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Լրահոս
0