00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում խուճապ չկա, բայց ինչ-որ բան է կատարվում

© Sputnik / Aram NersesyanВосстановительные работы в общине Айгепар, Тавушская область
Восстановительные работы в общине Айгепар, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը խոսում է հողեր հանձնելու մասին, իշխանությունը հերքում է։ Իրավիճակի վերլուծության պարագայում ամեն ինչ բավականին պարզ է դառնում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահման գծելու մասին լուրերը հայկական մամուլում և սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրին։ Ամեն ինչ ընթացավ Սյունիքում փորձարկված ու արդեն դասական դարձած սցենարով։ Սկզբում ընդդիմությունը հայտարարեց հողերը հանձնելու մասին, հետո իշխանությունը հերքեց, բայց արդյունքում պարզվեց, որ սահմանների ճշգրտման որոշակի գործընթաց ամեն դեպքում լինելու է։

Губернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Տավուշի մարզպետը և Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած անձինք

Ավելի վաղ սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում արդեն երկու օր է` սահմանի երկայնքով շուրջ 500 խաղաղապահ ու ադրբեջանցի չափագրումներ են անում։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի (Ադրբեջանական ԽՍՀ նախկին էքսկլավ) մերձակայքում, և արդեն մոտեցել են մեր հայրենակիցներին և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները, սակայն գործընթացն, ինչպես ասում են, արդեն սկսվել էր։

Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց տեղում պարզել իրավիճակը։ Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խաղաղապահ և ադրբեջանական ուժեր գյուղում չկան և չեն եղել, հողերի հանձնման մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։

«Մենք էս տարածքում ենք, և դուք էլ կարող եք փաստել, օբյեկտիվն էլ կարող է ֆիքսել, որ տարածքում խաղաղապահներ, ադրբեջանական ուժեր չկան, և նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցով որևէ անգամ որևէ հանդիպում չի եղել, տարածքների հետ կապված որևէ զրույց չի եղել, իրականությունն այն է, որ մենք էս պահի դրությամբ գտնվում ենք այն տարածքներում, որոնց մասին էս վերջին օրերին խոսվում է, բայց մենք ի ուրախություն բոլորիս փաստում ենք, որ չի կարա նման բան լինի, քանի որ մենք այստեղ ենք գտնվում։ Բայց եթե նման բան լիներ, մենք հաստատ գոնե 5 րոպե այստեղ չէինք կարող կանգնած լինել։ Տեղի բնակչությունը մտահոգվելու լուրջ պատճառ չունի, մարդիկ իրենց առօրյա կյանքով, իրենց առօրյա խնդիրներով, իրենց կենցաղային խնդիրներով, իրենց բնականոն կյանքով ապրում են։ Եթե նման բան չկա, մարդիկ ուղղակի նման լուրերին վերաբերվում են որպես ապատեղեկատվություն, ստահոդ լուրեր», - հավելեց գյուղապետը։

Губернатор Тавушской области Айк Чобанян перед началом собрания председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետի հետ

Մեր թղթակիցը համոզվեց, որ Ազատամուտ գյուղի մոտ ո՛չ ադրբեջանցիներ կան, ո՛չ էլ խաղաղապահներ, ինչը, սակայն, չի բացառում ռուս զինծառայողների հավանական ներկայությունը։ Պետք չէ ռազմական փորձագետ լինել հասկանալու համար, որ Արցախում ռուս խաղաղապահներն ու Գյումրիում 102–րդ ռազմակայանը բոլորովին տարբեր զորամիավորումներ են։

Տավուշում կան ռուս զինծառայողներ, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև Երևանում։ Եթե ռուսական կողմն աջակցում է հայկական բանակի ուժեղացմանը, ամրապնդմանը, անհասկանալի է` ինչու ռուսական համազգեստով մարդիկ չպետք է գտնվեն այս կամ այն մարզում, այդ թվում՝ Տավուշում։

Սակայն տեղի բնակիչների հետ զրույցները մեր թղթակցին համոզեցին, որ ադրբեջանական նախկին էքսկլավների հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումներ, այնուամենայնիվ, տարվում են։

Զուգահեռաբար ակտիվ խոսակցություններ են պտտվում, թե տարածքների հավանական զիջումներին մասնակցում են ռուս զինվորականները։ Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին։ Գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։

Ստացվում է, որ որոշ շրջանակներ դիտավորյալ փորձում են պատասխանատվությունը գցել ռուսական կողմի վրա` միաժամանակ ստուգելով, թե ինչպես կարձագանքի հանրությունը տարածքային հավանական զիջումների լուրերին։

Լրահոս
0