00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում անհիմն են համարել Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին հնչած մեղադրանքները

© сайт ООН/Эван ШнайдерСтефан Дюжаррик
Стефан Дюжаррик - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ կառավարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրա հասցեին մեղադրանքները անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան», - ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով` ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր առաքելությունը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում, իսկ հետո կտեղափոխվի այլ վայր: Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ։

Երեկ հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից։ «Mediaport» Telegram–ալիքը տեղեկացրեց, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի ուշ Sputnik Արմենիային ասաց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ:

Դատախազությունը ստուգում է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի լրտեսության լուրը

Լրահոս
0