ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերն այսուհետ հնարավոր է առցանց գնել։ Գործարկվել է https://tickets.ffa.am/ կայքը: