ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ձերբակալվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախկին նախարար Մամեդ Ղարիբովը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել Ղարիբովի ձերբակալության մասին։
«Հաստատում ենք», - ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան ասել են գլխավոր դատախազությունից: Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե ինչի մեջ են կասկածում Կրթության նախկին նախարարին։
Հիշեցնենք` ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ահմեդովը մեղադրվում է խոշոր գումար յուրացնելու մեջ։