00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ–ն ուղերձ է հղել կանանց

© Sputnik / Karen YepremyanКатоликос Гарегин II
Католикос Гарегин II - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Բաժանորդագրվել
Եկեղեցին աղոթում է, որ Տերը Սուրբ հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած հայ մայրերին ու քույրերին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի` կանանց տոնի առիթով։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում»,– ասված է ուղերձում, որը հրապարակվել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։

Կաթողիկոսը նշել է, որ հետպատերազմական այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, եկեղեցին վստահ է, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն։

Эдмон Марукян  - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2021
Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին․ Մարուքյան

Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար

«Սիրելի մայրեր և քույրեր, մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը։ Աղոթում ենք, որ Տերը Սուրբ հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի»,– շեշտել է Գարեգին Բ–ն։

Ամենևին ոչ տոնական Վերնիսաժ, կամ ինչով է ապրում Երևանի ամենակոլորիտային տոնավաճառը

Նա մաղթել է, որ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո պահի ու պահպանի ամենքին և բյուր օրհնություններով շնորհի արևշող կյանքի խաղաղ և երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ։

Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել

Լրահոս
0