Հանրահավաքներ, դիպուկահարներ և ոչ միայն. հայաստանյան բուռն շաբաթը` լուսանկարներով
Հանրահավաքներ, դիպուկահարներ և ոչ միայն. հայաստանյան բուռն շաբաթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Հանրահավաքներ, երթեր, անգամ դիպուկահարներ Հայաստանի խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիս ու էլի արժանահիշատակ իրադարձություններ։ Sputnik Արմենիան... 07.03.2021, Sputnik Արմենիա
Հանրահավաքներ, երթեր, անգամ դիպուկահարներ Հայաստանի խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիս ու էլի արժանահիշատակ իրադարձություններ։ Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա լուսանկարները։
Հայաստանի մայրաքաղաքն անցնող շաբաթվա ընթացքում իրադարձությունների պակաս չուներ։ Ավելին` երկուշաբթի օրը` մարտի 1–ին, միանգանից 2 հանրահավաք էր միաժամանակ ընթանում Երևանում, այն էլ` տարբեր բանակների։
Հայրենիքի փրկության շարժումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, իսկ Փաշինյանի կողմնակիցները` Հանրապետության հրապարակում։ Չնայած Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը 2008թ.–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին էր նվիրված, բայց ընթացքում թեմայից շեղումներ եղան, իսկ այն ավարտվեց հիշատակի երթով դեպի Միասնիկյանի արձան։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքները շարունակվեցին ամեն օր, Բաղրամյան պողոտայում դեռ տեղադրված են վրանները։
Հասարակությանը ցնցեցին չորեքշաբթի օրը ԱԺ պատուհաններից երևացող դիպուկահարներն ու հարզենը։ Այս օրը վարչապետը ԱԺ–ում էր։
Հինգշաբթ օրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ռուսական լրատվամիջոցների հետ և պատասխանեց պատերազմի ու իր` քաղաքականություն վերադառնալու մասին հարցերին։