ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրված լինելու ահազանգը կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ահազանգը երեկ ստուգվել է, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: