00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль полиции на проспекте Баграмяна во время митинга оппозиции (1 марта 2021). Еревaн
Автомобиль полиции на проспекте Баграмяна во время митинга оппозиции (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

Լրատվական գործակալությունները հայտնել են, որ մայրաքաղաքի ուղղությամբ զրահատեխնիկայի շարասյուն է գալիս, կան չհաստատված տեղեկություններ զինվորականների կողմից հեռուստակենտրոնի գրավման մասին: Բանակի ներկայացուցիչը հայտարարել է. «Երկրի ղեկավարն ու նրա ընտանիքը անվտանգության մեջ են»:

Теван Погосян во время празднования 100-летия Национального собрания Армении (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
«Զորքը մտե՞լ է քաղաք». Թևան Պողոսյանը պնդում է` եղածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

Երկիրը Զիմբաբվեն է, երկրի ղեկավարը՝ Ռոբերտ Մուգաբեն, գործողության ժամանակը՝ 2017 թվականի նոյեմբերը, խռովության կազմակերպիչը՝ բանակը։

Ի՞նչը պատճառ դարձավ։ Նախագահ Մուգաբեն աշխատանքից ազատել էր իր տեղակալին, որը համարվում էր պետության ղեկավարի հավանական իրավահաջորդը (2017 թվականին Մուգաբեն արդեն 93 տարեկան էր)։ Դրանից հետո բանակի գլխավոր շտաբի պետը նախագահին կոչ էր արել դադարեցնել զտումները կուսակցական ու ռազմական ղեկավարության շարքերում:

Ավելի ուշ՝ տանկերը մտցնելուց հետո, գլխավոր շտաբի պետը հայտարարեց. «Երկրի մայրաքաղաքում իրականացրած մեր գործողությունները իշխանության ռազմական գրավում չեն, դրանք ուղղված են հանցագործների դեմ»:

Ավելի մանրամասն պարզաբանումից հետևում էր, որ նկատի ունեն այն մարդկանց, որոնք սոցիալ-տնտեսական ճգնաժամ առաջացնող հանցագործություններ են կատարել։

«Հենց ավարտենք մեր առաքելությունը, ակնկալում ենք, որ իրավիճակը կվերադառնա իր սովորական հունը», – խոստացավ Գլխավոր շտաբի պետը:

Բամակո։ Թենիսի դաշտ։ Մալիում ԽՍՀՄ դեսպանի տեղակալ Աշոտ Մելիք-Շահնազարյանը խաղում երիտասարդ սևամորթի հետ։ Խաղից հետո Մելիք-Շահնազարյանը ծանոթացնում է գործընկերոջ հետ։ Նա կապիտանի կոչում ունեցող սպա է։

Հիշում եմ՝ զարմացա. էլիտար մարզաժամանցային համալիր, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր հողատերեր, բանկիրներ։ Կարծես գնդապետից ցածր բանակային կոչում ունեցող այստեղ չպետք է լիներ։

«Այստեղն իր յուրահատկությունն ունի, ու դժվար է ասել՝ ով ում կհաղթի», - այդ ժամանակ Աշոտն այսպես արձագանքեց իմ տարակուսանքին։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Շուտով Մալիում հեղաշրջում տեղի ունեցավ, զինվորականները հայտարարեցին Ժողովրդավարության վերականգնման ու պետության վերածննդի ազգային կոմիտեի ստեղծման մասին, իսկ խռովությունը գլխավորել էր կապիտան Ամադու Սանոգոն:

Ոչ մի արտառոց բան. միայն վերջին 70 տարիների ընթացքում աշխարհում գրեթե մեկուկես հազար հեղաշրջում է տեղի ունեցել։ «Սև գնդապետների» իշխանության գալը Հունաստանում, գեներալ Պինոչետի՝ իշխանության զավթումը Չիլիում, Էրդողանին Թուրքիայում իշխանությունից հեռացնելու փորձը…

Դժվար չէ տեսնել, որ խռովություններն ու ռեժիմների բռնի փոփոխության այլ ձևերը հաճախ տեղի են ունեցել Եվրոպայի սահմաններից դուրս։

Հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը կարծում է, որ ժամանակակից արևմտյան աշխարհը բուն ռազմական հեղաշրջումները չի տեսել «այն բանից հետո, երբ ժողովրդավարությունը իսկապես հաստատվել է Եվրոպայում: Այդ առումով և՛ Ֆրանկոն, և՛ «Սև՛ գնդապետները» դուրս են մնում եվրոպական բարեհաջող վիճակագրությունից։

«Հատկանշական է նաև համեմատաբար ժողովրդավարական Թուրքիան, որի պատմությունը նույնպես հարուստ է քաղաքականության մեջ զինվորականների միջամտություններով։ Իսկ նորմալ պետությունում բանակը քաղաքականությունից դուրս է։ Ընդ որում՝ ապաքաղաքականությունը սպայական կադրերի շատ լուրջ կրթություն է ենթադրում», - ասում է Գոլցը։

Իսկ մեզ մո՞տ։ Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին վերջերս «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանն աշխարհի այն հատվածում է՝  Կովկաս, Արևելք, որտեղ բոլոր հարցերն ուժով են լուծվում։ Օրինակ՝ Եգիպտոսը, այնտեղ միշտ մարշալներն են ղեկավարում երկիրը։ Ռազմական հեղաշրջում։ Քադաֆի՝ Լիբիա։ Իրաք. բոլորը զինծառայող են։ Աֆղանստան»։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу  - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

Ի՞նչ սպասել Հայաստանում, որտեղ ԶՈւ գլխավոր շտաբի գեներալների հայտարարությունը ներկայացվում է որպես ռազմական հեղաշրջման նախազգուշացում։ Ասում են՝ հեղաշրջումից առաջ այն անհնար են համարում, իսկ հեղաշրջումից հետո՝ անխուսափելի։

Երկու կանխատեսում։ Մեկը՝ Վլադիմիր Ժիրինովսկուց։ «Թուրքիան Հայաստանի կողքին է, այնտեղ 6 ռազմական հեղաշրջում է եղել։ Այդ պատճառով կարող եմ կանխատեսել, որ առաջիկա օրերին, գուցե արդեն երկուշաբթի, հայերն արթնանան նոր քաղաքական ռեժիմում։ Փաշինյանը կամ փախչում է արտասահման, կամ թաքնվում է ամերիկյան դեսպանատանը, կամ էլ ինչ-որ ուրիշ բան կլինի։ Բայց փոփոխությունն անխուսափելի է»։

Մյուսը՝ քաղաքագետ ու Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովից։ «Նիկոլ Փաշինյանի հակառակորդները չունեն նոկաուտի ենթարկող հարված, որն ի վիճակի է ապահովել նրա արագ հեռացումը։ Պարոն Փաշինյանը դեռ ունի հասարակության մեջ իր ոչ այնքան փոքրաթիվ աջակիցների խումբը»։

Մեր կողմից նշենք, որ հասարակությունը կարող է որոշել, թե ձգձգված ճգնաժամից դուրս գալու որ ճանապարհն է իր համար նախընտրելի համարում։

Տեղեկատվություն մտորելու համար: «Արդյո՞ք հեղաշրջումները լավ են ժողովրդավարության համար» խորագրով 2016-ի ուսումնասիրությունները հանգեցրին հետևյալ արդյունքին. Սառը պատերազմի ժամանակներից ի վեր և մինչև այսօր բոլոր հեղաշրջումների մոտավորապես կեսը ավարտվել են ավտոկրատական ռեժիմների  հաստատմամբ։ Բայց Սառը պատերազմի ժամանակ իրականացված խռովությունների մոտավորապես 12 տոկոսն ու դրա ավարտից հետո տեղի ունեցածների մոտ 40 տոկոսը հանգեցրին ժողովրդավարական կառավարությունների ձևավորմանը։

Մտածելու բան կա։

Լրահոս
0