00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցГенсек ЦК КПСС Михаил Горбачев во время официального визита в Кубу (2 апреля 1988). Гавана
Генсек ЦК КПСС Михаил Горбачев во время официального визита в Кубу (2 апреля 1988). Гавана - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Խիստ տարբեր է վերաբերմունքը Կոմունիստական կուսակցության վերջին ղեկավար և Խորհրդային Միության միակ նախագահ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի նկատմամբ, որը մարտի 2-ին դարձավ ուղիղ 90 տարեկան։
Միխայիլ Գորբաչով. «Մեր ժողովուրդը լավն է, խելոք»

Հայաստանում էլ, բնականաբար, մեծ վերապահումներով են վերաբերվում այդ գործչին՝ հիշելով Սումգայիթը, երբ նա ասաց. «Ընդամենը երկու ժամով ուշացան մեր զորքերը»։ Սակայն անվիճելի է մի բան՝ նրա օրոք դարակազմիկ փոփոխություններ կատարվեցին ոչ միայն իր ղեկավարած երկրում, այլև ողջ աշխարհում՝ փլուզվեց Բեռլինի պատը, խորհրդային զորքերը դուրս եկան Աֆղանստանից և ավարտվեց «սառը պատերազմը»։

Երևի կարելի է համաձայնել ռուսաստանցի լրագրող Լեոնիդ Սմիրնովի հետ, որը փաստում է. «Մարդկանց գիտակցության մեջ ամրացել է Միխայիլ Գորբաչովի մասին երկու բևեռացված պատկերացում։ Առաջին։ Նա մի ահավոր դավաճան էր, որն ամեն ինչ քանդեց ու ամեն ինչ ծախեց մաս առ մաս։ Նման հայացքներ ունեցող մարդկանց հետ վիճելը պարզապես անիմաստ է»,- արձանագրում է լրագրողը, որի հետ վիճելն էլ անիմաստ է, քանզի այս օրերին հենց Երևանում, մանավանդ հանրահավաքների ժամանակ, մենք տեսնում ենք հազարավոր մարդկանց, որոնց հետ վիճելն անիմաստ է։

Бывший президент Уругвая Хосе Мухика прибывает на выборы (26 октября 2014). Монтевидео - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

​Երկրորդ՝ հակադիր կարծիքը Գորբաչովի մասին։ Նա մեծագույն պետական գործիչ է, որը անհատույց կերպով մեզ պարգևեց ազատություն, իսկ մենք այնքան անճար գտնվեցինք, որ չօգտվեցինք այդ ազատությունից»,- փաստում է լրագրողը, ամփոփելով, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսակետը այնքան էլ համոզիչ չեն։

Նայեք հայաստանյան սոցիալական ցանցերը՝ հիմնականում անեծքներ։ Բայց քանզի ի վերջո մարդու ծննդյան օրն է (90 տարի չի ապրել Խորհրդային Միության  ոչ մի առաջնորդ), իսկ մարդու տարեդարձին սովորաբար ընդունված է միայն լավ բաներ ասել, ուզում եմ այսօր բարյացակամ կարծիքներ մեջբերել։

Շատերը հաստատ կարդացել են Բորիս Ակունինի պատմական դետեկտիվները։ Վերջին տարիներին գրողը նյութեր է պատրաստում Միխայիլ Գորբաչովի մասին։ Դեռ 2020 թվականի մարտի սկզբին՝ Գորբաչովի ծննդյան օրը, Ակունինը գրել էր. «Ինձ համար պետության որակը որոշվում է առաջին հերթին կենսական տարբերակների այն ցանկով, որոնք կան մարդու տրամադրության տակ։ Այսինքն՝ ընտրության ազատությամբ։ Իսկ այն, թե ինչպես ես դու տնօրինում քեզ տրված ազատությունը, քո անձնական ռիսկն է։ Գորբաչովյան և հետգորբաչովյան ժամանակաշրջանում մենք շատ արագ հասկացանք, որ ազատությունը ոչ միայն հրաշալի բան է, ազատությունը նաև բավական վախենալու է։ Այն կրակի նման է՝ կարող է ջերմացնել, բայց կարող է նաեւ այրել», -գրում է Ակունինը՝ ավելացնելով, որ ամոթալի է, որ մենք ինքներս չնվաճեցինք մեր ազատությունը, այլ ստացանք այն վերևից, ինչպես ճորտերը 1861 թվականին։

Митинг премьер-министра Никола Пашиняна со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Անքննելի է ընտրողների վարքագիծը

«Ցավալի է, որ մենք պատշաճ կերպով չգնահատեցինք ազատությունը և չօգտվեցինք դրանից ինչպես հարկն է։ Բայց դա արդեն իմ սերնդի, այլ ոչ թե Գորբաչովի մեղքն էր», -կարծիք է հայտնել Բորիս Ակունինը։

​Եվ ուզում եմ ավարտել Միխայիլ Տրավկինի տված գնահատականով։ Դուք հաստատ չեք հիշի, այս մարդը երկար տարիներ պատգամավոր է եղել, բազմիցս շփվել է Միխայիլ Գորբաչովի հետ ու պատմում է. «Նրա բնավորության գլխավոր գիծը ու երևի թե նրա քաղաքականության ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ իր բոլոր արարքները ելնում էին մարդկանց նկատմամբ խորը և միամիտ հավատից։ Նա հենց հավատում էր մարդկանց, այլ ոչ թե փորձում նրանց սիրաշահել, ինչպես անում էին շատերը։ Այն բանից հետո, երբ նա հեռացավ նախագահի պաշտոնից, մենք նրա հետ հանդիպել ենք մի տասն անգամ, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Գորբաչովն ինձ նախատում էր. «Այ, դուք՝ դեմոկրատներդ, անընդհատ գանգատվում եք մեր ժողովրդից, ասում եք՝ դեռ չի հասունացել։ Շատ էլ լավն է մեր ժողովուրդը, խելոք է»։

Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից․ Գորբաչովը` Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին

Նրա վրա չէր ազդում նույնիսկ այն փաստարկը, որ եթե այդքան լավն ու խելոք է մեր ժողովուրդը, բա ինչո՞ւ ձեզ չհասկացավ, մերժեց ու դավաճանեց։ Չէր ընդունում, որովհետև ժողովրդի մասին ասած լավ խոսքերը կեղծավորություն չէին, հենց այդպես էլ անկեղծորեն մտածում էր։

Լրահոս
0