Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին
![Voyager Station տիեզերական հյուրանոց Voyager Station տիեզերական հյուրանոց - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652766_0:0:1920:1080_600x0_80_0_1_7c0175cc6a09e9446a24b8176d5f1f07.jpg)
![Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652708_0:0:3640:2048_600x0_80_0_1_49e4776ab31e758066ffc2a7433828ea.jpg)
![Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652824_0:0:2400:1351_600x0_80_0_1_1bf3316348cfe260b4ba2ba51082a8e3.jpg)
![Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652878_0:0:2400:1363_600x0_80_0_1_da91f40b29579b8d4d94d80b42802aa8.jpg)
![Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652652_0:0:2400:1363_600x0_80_0_1_d3e4eb39a1a1cf5a34675808cae53847.jpg)
![Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26652992_0:0:1920:1080_600x0_80_0_1_8fe1496db46791049730ccea7f5f6fc4.jpg)
![Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26653045_0:0:2400:1363_600x0_80_0_1_001930dd6f2e7e569ee5707a5ba3b697.jpg)
![Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26653103_0:0:2400:1363_600x0_80_0_1_bfc7ad1d8841b56c35e0547734c35790.jpg)
![Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26653159_0:0:1920:1080_600x0_80_0_1_3c1eeaa929f340c3eddc419a39386cd2.jpg)
![Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26653215_0:0:2400:1363_600x0_80_0_1_beb08293c4a65d6f09155ca2d08af75a.jpg)