00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի բացառիկ օրինակ է. Վանաձորի քաղաքապետ

© Photo : official site of Vanadzor municipalityМэр Ванадзора Мамикон Асланян
Мэр Ванадзора Мамикон Асланян - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Բաժանորդագրվել
Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` ասելով, թե բանակն ինքն է, բանակը բոլորինն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ է։ Վանաձորի քաղաքապետը նման գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով վերջին օրերի դեպքերին։

«Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ հայտարարություններ եմ կարդում բանակի կողքին լինելու վերաբերյալ։ Մենք այդ ե՞ րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։ Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակն ազգինն է»,–գրել է նա։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք». Էդմոն Մարուքյանը նոր առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին

Նա հավելել է, որ բանակը Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության միակ երաշխավորն է, ուստի և` փառք հայոց բանակին։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ավելին, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը նույնպես հայտնել է, որ հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Լրահոս
0