00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նախապայմանն անընդունելի է մեզ համար»․ Ռուբինյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Просвещенная Армения" Рубен Рубинян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Просвещенная Армения Рубен Рубинян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Բաժանորդագրվել
Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկներին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցությունը պատրաստ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։

Лилит Макунц в здании Парламента (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
«Պատրաստ ենք գործնական քայլեր անել». Մակունցը` Մարուքյանի առաջարկած հուշագրի մասին

Նշենք, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ վերցնել նախագահի աշխատակազմից ԳՇ պետի ազատման միջնորդությունն ու Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց Մարուքյանը պատրաստ է հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրվելու մասին։

«Սա անտրամաբանական ու անընդունելի նախապայման է, ստացվում է, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն, ու իրենց նշանակումը կամ ազատումը դառնում են քաղաքական պայմանավորվածության մաս։ Դա անընդունելի է ժողովրդավարության ու սահմանադրության տեսանկյունից», - ասաց նա։

Ռուբինյանի խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանը հայտարարեր, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալու մասին հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։

«Մենք ասել ենք մեր լուծումը՝ նախագահը ստորագրում է Գասպարյանի ազատման որոշումը, կամ Օնիկ Գասպարյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացնում, դրանից հետո մենք սկսում ենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում` արտահերթ ընտրությունների վերաբերյալ», - ասաց նա։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։

Լրահոս
0