00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին

© Photo / official site of the Prime minister of RAЗаседание Совета безопасности под председательством премьер-министра Никола Пашиняна (1 марта 2021). Еревaн
Заседание Совета безопасности под председательством премьер-министра Никола Пашиняна (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, թե ինչու Արմեն Սարգսյանը ներկա չէր Անվտանգության խորհրդի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրավեր ստացել է մասնակցելու այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Ստեփանակերտից հերքում են` արցախցիները հանրահավաքի համար Երևան չեն գալու

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

«Նախագահը հրավեր ստացել է, սակայն չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին։ Արմեն Սարգսյանը վատառողջ է»,–հայտնեցին նախագահականից։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի` այսօրվա Անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով`արձանագրությանը համապատասխան նրան հրավեր ուղարկվել է։ 

Սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը ՝ Գասպարյանը որոշել է չմասնակցել նիստին։

Հիշեցնենք, որ այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել փետրվարի 2–ին։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը Արմեն Սարգսյանը չի ստորագրել  և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։

Լրահոս
0