Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը պաշտոնապես մեկնարկեց. լուսանկարներ
Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը պաշտոնապես մեկնարկեց. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ձմեռային արձակուրդից հետո մինչև փետրվարի 28-ը Պրեմիեր լիգայի թիմերը հետաձգված մի քանի հանդիպում էին անցկացրել, բայց առաջնության երկրորդ կեսը պաշտոնապես... 28.02.2021, Sputnik Արմենիա
Ձմեռային արձակուրդից հետո մինչև փետրվարի 28-ը Պրեմիեր լիգայի թիմերը հետաձգված մի քանի հանդիպում էին անցկացրել, բայց առաջնության երկրորդ կեսը պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 28-ին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» - «Լոռի» մրցավեճով։ Աբրահամ Խաշմանյանի թիմը «Լոռուն» հաղթեց 2։1 հաշվով։
Մինչև առաջնության երկրորդ կեսի մեկնարկը Պրեմիեր լիգայի թիմերը անցկացրել էին առաջին շրջանից հետաձգված հանդիպումները։ Առաջնության 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» - «Ալաշկերտ» հանդիպումը կայացել էր փետրվարի 24-ին։ Այսինքն` հաշվի առնելով նաև այսօր կայացած խաղը` չորս օրվա ընթացքում թիմերն իրար դեմ երկու հանդիպում են անցկացրել։ Երկու խաղում էլ հիմնականում հավասար պայքար էր ծավալվել, բայց երկու դեպքում էլ «Ալաշկերտը» հասավ իր նպատակին` երկու անընդմեջ հաղթանակ տոնելով նախ 1։0, ապա 2։1 հաշվով։
Վաստակած վեց միավորներից հետո «Ալաշկերտը» հավասարվեց առաջնության առաջատար «Արարատին»։ Թիմերն ունեն 24-ական միավոր։ Կորցրած միավորներով հավասար արդյունք ունի նաև գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»։
Վերջինս 16-րդ տուրի իր խաղն անցկացնելու է մարտի 2-ին` հյուրընկալելով «Ուրարտուին»։ Իսկ ահա վաղը՝ մարտի 1-ին, կայանալու են երկու հանդիպումներ. «Արարատն» ուժերն է չափելու «Վանի» հետ, իսկ «Շիրակը» ընդունելու է «Փյունիկին»։