Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով անցել են Երևանի կենտրոնական փողոցներով։ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքից հետո դրա կազմակերպիչներն ու մասնակիցներն անցան Բաղրամյան–Սայաթ Նովա– Նալբանդյան փողոցներով, հասան Հանրապետության հրապարակ։
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին. Փաշինյան
Կառավարության շենքի մոտով անցնելիս ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահը մերժել է ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետի ազատման վերաբերյալ և առարկություններով վերադարձրել գործադրի ղեկավարին։ Նրա խոսքով, սա վարչապետի պաշտոնանկության ճանապարհին առաջին մեծ քայլն է։
Հանրապետության հրապարակից հետո երթն անցավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու վերադարձավ Բաղրամյան պողոտա։