00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը. Արա Այվազյան

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2021
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայկական կողմը հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
ԱԳՆ-ն ոչինչ չէր որոշում, կամ ովքեր են զբաղեցրել Արա Այվազյանի աշխատասենյակը

«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանքը` դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին հարմարվելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մեր ունեցած զարգացումներով: Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համակարգված կերպով ՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերն ապահովելու անհրաժեշտությունից»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով ՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը միշտ եղել է և կմնա ամուր հիմք այս աշխատանքի համար:

«Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել մեր միջպետական փոխգործակցության մեխանիզմների շրջանակներում: Այն է` տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական երկխոսության մեծ հանձնաժողովի ու համապատասխան մասնագիտացված կոմիտեների շրջանակներում, այդ թվում` ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում։ Եվ, բնականաբար, այս ամենը խթանվելու է մեր երկրների արտաքին գործերի նախարարությունների ակտիվ համակարգող դերով», - ասել է Այվազյանը։

ՌԴ–ն ակնկալում է Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորում. Լավրովը խոսել է Այվազյանի հետ

ԱԳ նախարարը հատկապես ընդգծել է ինտենսիվ երկխոսության կարևորությունը` Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակում։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0