00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքաղաքական վիճակը ՀՀ նախագահը քննարկել է Մակունցի, Աբովյանի և Մարուքյանի հետ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян в рамках совещаний с парламентскими и внепарламентскими партиями, принял руководителя партии "Отечество" Артура Ванецяна (10 ноября 2020). Еревaн
Президент Армен Саркисян в рамках совещаний с парламентскими и внепарламентскими партиями, принял руководителя партии Отечество Артура Ванецяна (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երկրում ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Նշենք, որ նախագահն արդեն իսկ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև ընդունել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին։

Встреча врио премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը հայտնել էր, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Լրահոս
0