00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը

© Sputnik / Asatur YesayantsОппозиционеры готовят шашлык на перекрытом проспекте Баграмяна (26 февраля 2021). Еревaн
Оппозиционеры готовят шашлык на перекрытом проспекте Баграмяна (26 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր շարժումը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը։ Ցուցարարները գիշերն անցկացրել են հենց փողոցում խփած վրաններում։

Երևանում վաղ առավոտ է։ Դեմիրճյան փողոցում՝ խորհրդարանի շենքի անմիջական հարևանությամբ, մի շարք ավտոբուսներ են կայանած, ոստիկանների շարասյունն էլ կանգնած է երկայնքով։ Փշալարերով բեռնված մեքենա է անցնում։

Իրավապահներից մեկը, նկատելով, որ մենք փորձում ենք լուսանկարել, «անդրկուլիսային լուրերի» մասին հարցեր է տալիս։

© Sputnik / Asatur YesayantsԱռավոտը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Առավոտը Բաղրամյան պողոտայում

— Քուր, էնքան ենք հոգնել էս ամեն ինչից։ Հանցագործներին բռնելու փոխարեն կանգնած բողոքեր ենք լսում։

— Դե ցուցարարների կողմն անցեք։

— Էն ժամանակ (2018 թվականին) անցանք  ու ի՞նչ։ Միևնույնն է այստեղ կանգնած ենք:

— Գիշերը ցո՞ւրտ էր։ Մրսե՞լ եք։

— Մի քիչ, բաց ակտիվիստները վրաններ էին կանչում, փորձում էին պլեճ հյուրասիրել։

© Sputnik / Asatur YesayantsԱռավոտը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Առավոտը Բաղրամյան պողոտայում

Մեր զրուցակցին կանչում են, իսկ ես իջնում եմ դեպի Բաղրամյան պողոտայի վրանային «ավան»։ Այստեղ դեռ քիչ մարդ կա։ Վրանները, որոնցում ցուցարարներն անցկացրել են գիշերը, փակ են, և միայն մի քանի հոգի ինչ-որ բանի մասին են զրուցում հազիվ մխացող խարույկի մոտ։ Հիմնականում խոսում են քաղաքականությունից, կանխատեսումներ են անում։ Սպասում են Գլխավոր շտաբի հետագա գործողություններին։

Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին

Տղամարդիկ ժամանակ առ ժամանակ սկսում են բարձրաձայն ծիծաղել, բայց կանանց տեսնելիս անմիջապես լռում են։ Նկատելով տարակուսանքս` պարզաբանում են, որ անեկդոտներ են պատմում, բայց դա կանանց լսելու բանը չէ։

Ես հասկանում եմ, գլխով անում և փորձում եմ մտնել վրաններից մեկը։ Ճերմակահեր տղամարդը փակում է մուտքն ու խնդրում է չանհանգստացնել:

© Sputnik / Asatur YesayantsԱռավոտը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Առավոտը Բաղրամյան պողոտայում

—Տղերքն ամբողջ գիշեր չեն քնել, մի արթնացրու, քուր ջան։

— Լավ։ Դո՞ւք էլ եք գիշերն անցկացրել այստեղ, այս ցրտին։

— Վրաններում տաք է, դու էլ էիր գիշերը մի պահ այստեղ։ Սա ի՞նչ ցուրտ է։ Գիտե՞ս` ինչ ցուրտ է լինում գիշերը դիրքերում։ Մենք պետք է երկիրը փրկենք։

—Ո՞ւմից։

— Նրանից, ում ինքս եմ իշխանության բերել։ Իսկ հիմա սպառնում է, որ մեր հետևից էլ են գալու։

Այստեղ հարկ է պարզաբանել, որ երեկ` փետրվարի 25–ին, Փաշինյանի կողմնակիցների երթի ժամանակ մի տղամարդ պատուհանից բացականչեց. «Նիկոլ, արի ստե հլը, արա»։ Վարչապետը նրան ժպիտով արձագանքեց. «Հանգիստ, հանգիստ» ու կամաց ավելացրեց`քո հետևից էլ կգան։ Նրա կինն ու դուստրը ծիծաղեցին։ Այդ կադրերը միանգամից տարածվեցին համացանցում ու խիստ բացասական արձագանքի արժանացան։

 — Շատ տհաճ է։ Ու՞մ ես ընտրել,–հարցրեց նա ինձ։

— Ես ընտրությունների չեմ գնում։

— Իսկ ես՝ Փաշինյանին եմ ձայն տվել...

Մեզ մոտենում է մեկ այլ տղամարդ և պատմում, թե ինչպես էր «թավշյա հեղափոխության» ժամանակ փակում ճանապարհները։ Հավատում էր, որ որդին պետության հաշվին կրթություն կստանա, իրենց շենքի վերելակը կփոխվի, իսկ ինքը կունենա արժանապատիվ կենսաթոշակ։ Բայց ամենից շատ հավատում էր, որ նոր իշխանությունն աշխարհի ամենահայրենասերն է։

—Նույնիսկ պատերազմից հետո շարունակում էի հավատալ նրան, բայց նա ձեռք բարձրացրեց բանակի վրա։

— Դա վերջի՞ն կաթիլն էր։

— Բա ոնց, քուր ջան, բանակը մեր սրբությունն է։

© Sputnik / Asatur YesayantsԱռավոտը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Առավոտը Բաղրամյան պողոտայում

Հանկարծ նկատում եմ, որ տարածքում գրեթե կանայք չկան։ Տղամարդիկ ասում են, որ համարյա բոլորին տուն են ուղարկել, իսկ նրանք, ովքեր մնացել են, գիշերել են վրաններին մոտեցրած մեքենաներում։

Վաղ առավոտյան տղամարդիկ քաղաքապետարանի աշխատակիցների հետ մաքրեցին տարածքը։

— Կանայք ձեզ համար գոնե սուրճ եփեցին։

— Չէ հա, քուր ջան, ի՞նչ սուրճ։ Մենք հանգստանալու չենք եկել։

© Sputnik / Aram NersesyanԳիշերը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Գիշերը Բաղրամյան պողոտայում

Աստիճանաբար խորհրդարանի շենքի մոտ մարդիկ են հավաքվում։ Ոստիկանների նոր հերթափոխն է սկսվում։ Նկատում եմ, թե ինչպես է ոստիկանն աչքով անում զինվորական համազգեստով պապիկին։ Նա էլ ի պատասխան, ձեռքով է անում: Հետո նայում է ինձ և խոստովանում, որ հասցրել են ոստիկանների հետ ընկերանալ։

Ընդդիմադիրները շարժվում են նախագահական. պահանջելու են չստորագրել ԳՇ պետին ազատելու դիմումը

—Լավ տղաներ են, ուղղակի իրենց աշխատանքն է։

—Դու՞ք ինչ եք աշխատում։

—Քուր, կարելի է ասել՝ պրոֆեսիոնալ ընդդիմադիր եմ, ամբողջ կյանքս պայքարել եմ իշխանության դեմ։ Հոգնել եմ, սա իմ վերջին մարտն է։ Ուզում եմ հանգիստ ապրել, ու որ երեխաներն էլ բարեկեցիկ կյանքով ապրեն։

Հրաժեշտ ենք տալիս միմյանց։

© Sputnik / Asatur YesayantsԱռավոտը Բաղրամյան պողոտայում
Գիտե՞ս` ինչ ցուրտ է դիրքերում, պետք է երկիրը փրկենք. ինչպես է անցել ցուցարարների գիշերը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Առավոտը Բաղրամյան պողոտայում

Գործընկերներիս եմ հանդիպում, փոխանակվում ենք նախորդ օրվա և նախորդ գիշերվա տպավորություններով։ Բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ երբեք օտար մարդիկ ինձ այսքան հաճախ քույր չեն անվանել:

Նշենք, որ ընդդիմության հանրահավաքն այսօր մեկնարկել է Երևանի ժամանակով 13։00-ին։

Լրահոս
0