00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում

Բաժանորդագրվել
Զինվորների ծնողները հայտարարում են, որ թուրքի դեմ կռված իրենց տղաների մասին ՊՆ–ն լուրեր է տարածում, թե փախել են զորամասից։ Նրանք վիրավորված և վրդովված են։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Աշնանը 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ–ի շենքի դիմաց։

Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Զինծառայողները եկել են արձակուրդ, իսկ ծնողները խոչընդոտել են նրանց վերադարձը զորամասեր

Ծնողները պահանջում են ԶՈւ ղեկավարությունից` իրենց երեխաներին թույլ տալ վերականգնվել պատերազմում վերապրած հոգեբանական ծանր ապրումներից հետո։ Նրանք պնդում են, որ պատերազմին մասնակցած իրենց երեխաները հիմա, երբ մի քանի ամիս է մնացել ծառայելու, ՀՀ տարածքում ծառայությունն անցնեն։

«Իմ տղան մասնակցել է պատերազմին, հետո տուն է եկել արձակուրդի ու հիմա, երբ մնացել է 5 ամիս, նրան նորից ԼՂ են տանում։ Ես չեմ ուզում Ղարաբաղ տանեն, թող Հայաստանում ծառայի, որ հանգիստ լինենք։ Ի՞նչ է, մեր երեխաները հանգստանալու կարիք չունե՞ն։ Ես տղա փախցնող չեմ բանակից` մյուս տղաս էլ ապրիլյան քառօրյային է մասնակցել, բայց հիմա այդ վիճակը չի, էլ ներվ չի մնացել»,–ասաց զինվորներից մեկի մայրը։

Մեկ ուրիշ մայր էլ բարկացած ասաց, թե ՊՆ-ն սուտ լուրեր է տարածում, թե իրենց տղաները ծառայությունից փախել են։ Կինն ասում է` եթե որևէ մեկը կերաշխավորի, որ ԼՂ գնալու ճանապարհին իրենց տղաները գերի չեն ընկնի, ուրեմն թող տանեն ԼՂ։

«Մեր զինվորներին շինանյութի ավտոմեքենաներով են ԼՂ տանում, որ չիմանան մեջը զինվոր կա։ Էսպես ո՞նց կլինի, թող երաշխավորեն մեր տղաների անվտանգությունը և բաց ապակիներով ու զինվորական համազգեստով տանեն նրանց ԼՂ։ Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում»,–ասաց զինվորի մայրը։

Ծնողներն ասում են, որ ՊՆ–ն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում` ասելով, որ փախել են զինվորները և չեն ուզում զորամաս վերադառնալ։ Նրանց խոսքով` բոլորն էլ պատրաստ են ծառայել, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։

 

Լրահոս
0