00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը

© Photo / official site of the Prime minister of RAՕնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Այդ մասին ՀՀ ԶՈւ–ն հայտարարություն է տարածել`միաժամանակ նախազգուշացնելով ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

ՀՀ ԶՈւ–ն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,–նշված է հայտարարության մեջ:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:

Հայտարարությունը ստորագրել են.

  1. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյան
  2. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյան
  3. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյան
  4. ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Անդրանիկի Աբրահամյան
  5. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Ջանիբեկի Փարվանյան
  6. ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյան
  7. ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Նորիկի Շահնազարյան
  8. ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Սամսոնի Հարությունյան
  9. ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Գրիշայի Վարդանյան
  10. ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյան
  11. ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Պողոսի Մարգարյան
  12. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյան
  13. ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյան
  14. ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ, գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյան
  15. ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ալիբեկի Ասլանյան
  16. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, Բ/Ծ գնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյան
  17. ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Վասպուրակի Նշանյան
  18. ԶՈւ ԳՇ ՌԷՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արթուր Սերգեյի Կումելով
  19. ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Վարդան Մանվելի Սահակյան
  20. ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Միքայելի Պետրոսյան
  21. ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գրիգորի Գևորգյան
  22. ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան
  23. ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Ռազմավարական պլանավորման վարչություն պետ, գնդապետ Արմեն Արամայիսի Առստամյան
  24. ՀՀ ԶՈւ ՊԳ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Յակովի Սեյրանյան
  25. ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյան
  26. ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչու- թյան պետ, գնդապետ Արամ Ժորայի Գրիգորյան
  27. ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյան
  28. ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության Զորահավաքային վարչության պետ, գնդապետ Գագիկ Բենիկի Ղուլյան
  29. ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Տեղեկատվական վերլուծական Վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լեւոն Միշայի Դավիդյան
  30. ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Հատուկ նշանակության եւ զորային հետախուզության վարչության պետ, գնդապետ Արտակ Սաշիկի Ասատրյան
  31. ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային եւ տեխնիկական միջոցներով հետախուզության վարչության պետ, գնդապետ Արթուր Ալբերտի Թեւանյան
  32. ԶՈւ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության պետ, գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյան
  33. ԶՈւ ԳՇ ստանդարտացման եւ չափագիտությանծառայության պետ, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյան
  34. ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
  35. ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
  36. ԶՈւ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյան
  37. 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Համլետի Պողոսյան
  38. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Ռոբերտի Հարությունյան
  39. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրով
  40. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Էմիլի Բուդաղյան
  41. 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյան

Հիշեցնենք`երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:

Հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչման էր արժանացել, ինչպես դրանից 2 օր առաջ հայտարարել էր Փաշինյանը`մարտի դաշտում իր անունը փառքով պսակելու համար։

Նշենք, որ «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ կայքի հրապարակման՝ Խաչատրյանին հարցրել են, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը։ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է ու հետո պատասխանել.

Подготовка к боевому пуску ракеты ОТРК Искандер-М с полигона Капустин Яр (2 марта 2018). Астраханская область - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

«Իհարկե հնարավոր չէ... Ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»։

Դրան հաջորդել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումը։ ՊՆ–ն հայտնել էր, որ հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք։

Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ

Լրահոս
0