ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները ներխուժեցին ՀՏՊՀ-ի շենք։ Ավելի վաղ նրանք մտել էին ԵՊՀ-ի շենք։
Մասնակիցներին առաջնորդում էին ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը։
«Բոլոր այն քաղաքացիներին, որ հարցնում են՝ ինչպես մեզ աջակցել, կոչ եմ անում անհնազանդության ակցիաներ անել՝ դասադուլ և այլ միջոցառումներ, որոնք Նիկոլին ցույց կտան իր տեղը մեր երկրում», - ասաց Մամիջանյանը։
ՀՏՊՀ-ում ընդդիմադիրները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Ուսանող միացիր»։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։