00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Андраник Кочарян перед началом внеочередного заседания Парламента Армении (26 ноября 2020). Еревaн
Депутат от фракции Мой шаг Андраник Кочарян перед началом внеочередного заседания Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
«Իսկանդերի» որակի մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցնել Սերժ Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը դրանց մասին խոսել էր ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր ԱԺ–ում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների հարցին ասաց. ««Իսկանդեր»-ների թեման բացեց Սերժ Սարգսյանը, ինչն անթույլատրելի էր։ Հիմա ուզու՞մ եք, որ ես էլ անեմ դա։ Չեմ անի»։
Քոչարյանը շեշտեց, որ չի մեկնաբանի` կրակել է «Իսկանդերը», թե ոչ։

ОТРК Искандер - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը

«Ես չգիտեմ «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ էր։ Ես չեմ հաստատի կամ չեմ հերքի։ Բայց «Իսկանդերը աշխատում է, թե չէ, կարծում եմ ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած տեսակետը ուսումնասիրման կարիք ունի»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով, «Իսկանդերի» արդյունավետությունը փակ տեղեկատվություն է, բայց ԶՈւ հրամանատարությանն այդ տեղեկությունը պետք է հայտնի լիներ։ Այդուհանդերձ, «Իսկանդերի» վերաբերյալ որևէ ստուգում չի իրականացվել անգամ իշխանափոխությունից հետո։

«Ոչ մեկի մտքով չէր անցնի որ կարող են այդպիսի կասկածներ լինել, այն էլ` «Իսկանդերի» պարագայում»,– ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ այժմ արդեն ուսումնասիրման կարիք ունի ոչ միայն «Իսկանդերը», այլև վերջին 15 տարում Հայաստանում գնված բոլոր զինատեսակները։

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի հայտարարությանը, որ «Իսկանդերը» կրակել է Շուշիի ուղղությամբ, Անդրանիկ Քոչարյանն այն «սուտ» որակեց` հավելելով, որ համապատասխան կառույցները պետք է նրան հարցնեն` որտեղից գիտի այդ մասին։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ռուսական զենքի մասին Փաշինյանի հայտարարությունը չի սպառնում հայ–ռուսական հարաբերություններին, Քոչարյանը պատասխանեց.«Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ շատ վտանգավոր հայտարարութուն արել է Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում զինվորական շատ բարձր պաշտոն զբաղեցրած գեներալ–գնդապետի ուսադիրներով Մովսես Հակոբյանը։

Քոչարյանը նաև շեշտեց, որ «Իսկանդերից» զատ Սերժ Սարգսանի հարցազրույցում նաև այլ վտանգավոր հայտարարություններ են եղել, որոնք, իր համոզմամբ, առաջիկայում դեռ տևական ժամանակ օգտագործվելու են ՀՀ–ի դեմ։

«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները

Նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասաց Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե  80-ականների զենք է»:

Լրահոս
0