ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայտնի բլոգեր և երաժիշտ Դավիթ Մանուկյանը (Դավան) հիվանդանոցում է։ Նա հայտնել է այդ լուրն իր Instagram-ի «սթորիսում»։
«Ողջույն բոլորին։ Կարճ ասած՝ ոչինչ չէի ասել՝ երեկ վիրահատություն եմ անցել։ Կարծես` ամեն ինչ լավ է», - ասում է Մանուկյանը։
Տեսանյութում Մանուկյանը հիվանդասենյակում է՝ վիրակապված դեմքով։ Տեղի ունեցածի մանրամասներ բլոգերը չի ներկայացրել: Վիրահատությունից հետո Դավիթ Մանուկյանը խզված ձայնով է խոսում։
Բաժանորդները զարմացել են և Մանուկյանին շուտափույթ ապաքինում մաղթել:
««Ինչ է պատահել։ Ինչպե՞ս է անցել վիրահատութունը», «Ինչու՞ եք հիվանդանոցում», «Առողջացիր»», - գրել են օգտատերերը։
Հիշեցնենք, որ վերջերս Օլգա Բուզովան ցնցող հայտարարություն էր արել՝ ասելով, որ արդեն ազատ է: Այդ հայտարարությունը հետևել էր Բուզովայի ու Դավայի՝ Մալդիվներում կայացած շքեղ հարսանիքին, զույգն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ամուսնացել։
Բացի այդ Օլգան տեղեկացրել էր իր հետևորդներին, որ Դավան ծեծում ու վիրավորում է իրեն։ Դավիթը մինչ օրս նախընտրում է չմեկնաբանել կատարվածը։
Բուզովայի ու Մանուկյանի հարաբերությունները մեկուկես տարի են տևել։ Նրանք ծանոթացել են Օլգայի տեսահոլովակներից մեկի փորձերի ժամանակ. Դավան պարողներից մեկն էր։