00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասով տարանցման հնարավորություն այժմ կա՞. փորձագետների կարծիքը

© Sputnik / Сергей ПятаковЖелезнодорожный светофор
Железнодорожный светофор - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
Մասնագետները գնահատել են Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասում երկաթուղային միջանցքներ բացելը կօգնի տարածաշրջանի երկրներին առևտուր անել ոչ միայն մյուս երկրների, այլև միմյանց հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Թբիլիսի–Բաքու–Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց վրացի տնտեսագետ Իոսիֆ Արչվաձեն։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան

Խորհրդային տարիներին անդրկովկասյան բոլոր հանրապետությունների երկաթուղային բեռնափոխադրումների կեսից ավելին բաժին էր հասնում այն ժամանակվա ՌԽՖՍՀ–ին։ Այժմ երեք երկրների տնտեսական վեկտորները բաժանվել են։ Արչվաձեի խոսքով` Ռուսաստանի մասնաբաժինը Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 9% է, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ` 12%, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ համեմատաբար շատ` 30%։

Այժմ Հարավային Կովկասի երեք երկրները, ըստ նրա, կարող են հնարավորություն ունենալ ակտիվացնելու առևտուրն ու տրանսպորտային կապերը միմյանց հետ։

«Գեոէներգետիկա.ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչն իր հերթին կարծում է, որ երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է տեղից շարժել Արաքս գետով հայ–իրանական սահմանին երկու ՀԷԿ–երի կառուցման նախագծերը, ինչպես նաև Հայաստանի երկու հանքերում երկաթի արդյունահանման նախագիծը, քանի որ Կասպից ծովով դրանց մատակարարումը Չինաստան (պոտենցիալ գնորդների մոտ) ավելի արագ և մատչելի կլինի։

Ի՞նչ պետք է հաշվի առնել տրանսպորտային կապերի ապաշրջափակման ընթացքում. ՄԻՊ-ի դիտարկումները

Ինչպես նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, դժվար է կանխատեսել, թե ինչ ժամկետներում են կողմերը պատրաստ վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, քանի որ վերջին 30 տարվա ընթացքում կառուցվել է Բաքու–Թբիլիսի–Կարս ճանապարհը և Ադրբեջան–Իրան երկաթուղային ճանապարհի մեծ մասը։

«Բնականաբար, որքան տարածաշրջանում շատ են տնտեսական նախագծերը, այնքան ավելի շատ երկրներ շահագրգռված կլինեն անվտանգության պահպանման հարցում»,–հավելեց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ հեռանկարներ են բացվում նաև էլեկտրաէներգիայի տարանցման հարցում։ Խաչատրյանը հիշեցրել է, որ Հայաստանը ոչ միայն խորհրդային տարիներին, այլև մինչև 1993 թվականի ապրիլ ամիսը (այսինքն մինչև սահմանների փակումը) էլեկտրաէներգիա էր արտահանում Թուրքիա, որի արևելյան շրջանները էլեկտրականության պակաս ունեին։

Тюрколог, член армянской общины Стамбула Тиран Локмагезян - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2021
ՌԱԴԻՈ
Ապաշրջափակումը ոչ միայն նպաստավոր չէ Հայաստանի համար, այլև նոր խնդիրներ կարող է առաջացնել

Տնտեսագետի խոսքով` էլեկտրաէներգիայի տարածաշրջանային փոխանակման հեռանկարները քննարկվում են դեռևս 2015 թվականից, երբ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները էներգետիկ միջանցքի մասին համաձայնագիր ստորագրեցին։

Այսօր ընդհանուր ռեժիմով մի կողմից գործում են Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգիայի համակարգերը, մյուս կողմից` Հայաստանի և Իրանի։ Խնդիրն այս երկու համակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման կարգավորումն է (Հայաստանի և Վրաստանի միջև նման փոխանակման հնարավորություններն այժմ սահմանափակ են)։ Հայաստանում սկսել են կառուցել նոր` 400 կիլովոլտ լարմամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ դեպի Վրաստան, որը կլուծի այդ խնդիրը։ Այս տարի պետք է ավարտվի Հայաստանի և Իրանի միջև նույնքան լարմամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Լրահոս
0