00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

© Sputnik / Asatur YesayantsЗащитники ФК "Арарат" Хуан Браво (слева) и Кристиан Хименес
Защитники ФК Арарат Хуан Браво (слева) и Кристиан Хименес - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
Կոլումբիացի Խուան Բրավոն և իսպանացի Քրիստիան Խիմենեսը Երևանի «Արարատի» կազմում սկսել են հանդես գալ 2020 թվականի ամռանից։ Երկուսն էլ ունեն բազմաթիվ դաջվածքներ ու դրանց նշանակության ու նպատակների մասին խոսել են Sputnik Արմենիայի հետ։

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլային ատրիբուտներից մեկն է դարձել դաջվածքը։ Շատ ֆուտբոլիստներ իրենց մարմնի տարբեր մասերում դաջվածքներ են անում, բայց պարզվում է` դա ոչ թե գեղեցկություն համար է արվում, այլ յուրաքանչյուր դաջվածք ունի իր նպատակը, իսկ երբեմն դաջվածքը ֆուտբոլիստին հավատ կամ հիշողություն է ներշնչում։

«Արարատի» ֆուտբոլիստ, կոլումբիացի Խուան Բրավոն հինգ դաջվածք ունի և հետաքրքիր է, որ նրա մոտ կա դաջվածք, որը նվիրված է ընտանիքին, բայց ամենակարևորը Բրավոյի համար մորը նվիրված դաջվածքն է։

© Sputnik / Asatur YesayantsԽուան Բրավոն
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոն

«Ես առաջին անգամ դաջվածք անելու որոշում կայացրի 2012 թ.-ին։ Այս որոշումը կայացվեց, որովհետև ուզում էի մորս հիշողությունն ունենալ իմ մաշկի վրա ողջ կյանքիս ընթացքում։ Դա իմ հարգանքի տուրքն է այն կնոջը, որն ինձ կյանք է պարգևել, և դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր»- ասում է Բրավոն։

© Sputnik / Asatur Yesayants Խուան Բրավոն ցույց է տալիս մորը նվիրված դաջվածքը
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոն ցույց է տալիս մորը նվիրված դաջվածքը

Բրավոն իր մորը չի տեսել, որոշել է կրել նրան ոչ միայն որպես հիշողություն, այլ նրա անունը դաջելով իր մարմնին` ապահովել մոր ներկայությունը իր մարմնի վրա ու հոգու մեջ, ինչը կոլումբացուն միշտ ուժ է տալիս։ 30–ամյա ֆուտբոլիստը նշում է, որ իր դաջվածքներն ինչ–որ նկարներ չեն մոդային հետևելու համար։

© Sputnik / Asatur Yesayants Խուան Բրավոյի դաջվածքներից մեկը
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոյի դաջվածքներից մեկը

«Իմ դաջվածքներից յուրաքանչյուրի նշանակությունը և ոգեշնչումը իմ սիրելի մարդիկ են, բայց նաև դրանցից յուրաքանչյուրում ես պատմում եմ իմ պատմությունը, հավատում եմ, որ դրանք շատ բարձր զգացմունքային արժեք ունեն, ուստի յուրաքանչյուր դաջվածք ներկայացնում է իմ կյանքի մի հատվածը»,– ասում է «Արարատի» ֆուտբոլիստը։

© Sputnik / Asatur Yesayants Խուան Բրավոյի դաջվածքները
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոյի դաջվածքները

Հենց դաջվածքներն ուշադիր ուսումնասիրելով պարզվում է, որ Բրավոն սկսել է ֆուտբոլով զբաղվել իր երկու եղբայրների շնորհիվ, որոնք կրտսեր եղբոր մեջ տեսել են ապագա ֆուտբոլիստին։

© Sputnik / Asatur Yesayants Խուան Բրավոն
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոն

«Մեջքիս վրա դաջվածք ունեմ, որը նվիրված է իմ երկու եղբայրներին, որոնք ինձ ֆուտբոլ են նվիրել։ Երկու հոգու, որոնց սիրում եմ, որովհետև նրանց հետ միասին դժվար ժամանակներ եմ ապրել և օգնել ենք միմյանց։ Մենք առաջ ենք գնացել՝ հաղթահարելով բոլոր խնդիրները։ Գոլ խփելուց հետո ես սովորաբար չեմ համբուրում իմ դաջվածքներից որևէ մեկը։ Երբ ես գոլ եմ խփում, ձեռքերս բարձրացնում եմ դեպի երկինք ՝ հարգանքի տուրք մատուցելով Աստծուն և մորս, թող նա հանգչի խաղաղությամբ»,- նշում է Բրավոն։

© Sputnik / Asatur Yesayants Խուան Բրավոյի` եղբայրներին նվիրված դաջվածքը
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Խուան Բրավոյի` եղբայրներին նվիրված դաջվածքը

«Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ` Քրիստիան Խիմենեսը, 5 դաջվածք ունի։ Նշում է, որ դաջվածքներն իր պատմությունը մարդկանց ներկայացնելու միջոց չեն։

© Sputnik / Asatur YesayantsՔրիստիան Խիմենես
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Քրիստիան Խիմենես

«Այս ամենն ինձ դուր եկած բաները տեսնելու ձև է, նաև ինձ համար իրոք նշանակություն ունեցող բաներն են։ Ես երկար չեմ մտածել, ի սկզբանե էլ ինձ համար պարզ էր, որ դաջվածք եմ ունենալու, և երբ կարողացա՝ առանց հապաղելու արեցի իմ առաջին դաջվածքը»,– ասում է ֆուտբոլիստը:

© Sputnik / Asatur YesayantsՔրիստիան Խիմենեսի դաջվածքներից մեկը
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Քրիստիան Խիմենեսի դաջվածքներից մեկը

Պարզվում է, որ յուրաքանչյուր դաջվածք կոնկրետ նպատակ ունի Խիմենեսի համար, բայց այդ հինգ դաջվածքների մեջ Խիմենեսն ունի ամենասիրելին։

© Sputnik / Asatur YesayantsՔրիստիան Խիմենեսի դաջվածքներից
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Քրիստիան Խիմենեսի դաջվածքներից

«Ունեմ դաջվածք գնդակի տեսքով, ինչը իհարկե ֆուտբոլին է նվիրված։ Բայց շատ եմ սիրում ձախ ձեռքիս ու ոտքիս արված դաջվածքները, որոնք նվիրված են ընտանիքիս ու մասնավորապես եղբորս»- ցուցադրում է ֆուտբոլիստն ու համբուրում դաջվածքը։

© Sputnik / Asatur YesayantsՔրիստիան Խիմենեսը
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Քրիստիան Խիմենեսը

Վերջում հավելենք, որ իսպանացի Քրիստիան Խիմենեսը 24 տարեկան է ու «Արարատի» կազմում խաղում է աջ պաշտպանի դիրքում։ Հայաստանում սկսել է հանդես գալ 2019 թվականին, երբ պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ։ Մեկ մրցաշրջանի վանաձորյան թիմի կազմում հանդես գալուց հետո տեղափոխվեց «Արարատ»։

Խուան Բրավոն 30 տարեկան է, հանդես է եկել արգենտինական տարբեր թիմերում, եղել է Կոլումբիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում։ Ինչպես և Խիմենեսը, վերջին ակումբը «Արարատ» տեղափոխվելուց առաջ եղել է «Լոռին»։

Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ

Լրահոս
0