ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու`Վահանի հետ։ Կադրում երևում է, թե ինչպես է երջանիկ մայրիկը գրկել որդուն։
Посмотреть эту публикацию в Instagram
«Սեփական պաշտպանին կարելի է լույս աշխարհ բերել»,–լուսանկարին կից գրել է Բրուխունովան։
Երգիծաբանի կնոջ հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Ինչ երջանկություն է որդի ունենալը»,«Ինչ լավն եք, երջանիկ եղեք», «Հրաշք է»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։
«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար
Լուրերն այն մասին, որ 76-ամյա Պետրոսյանն ու նրա 32 տարեկան կինը` Տատյանա Բրուխունովան, որդի են ունեցել, հայտնվել էին դեռ 2019 թվականի դեկտեմբերին։ Հայտնում էին, որ իբրև ամուսինների համար երեխային Դուբայում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Զույգը երկար ժամանակ ոչ մի կերպ չէր մեկնաբանում այս տեղեկությունները։
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։