https://arm.sputniknews.ru/20210223/geri-veradardz-kopirkin-despan-26552054.html
Ուզում ենք, որ գերիներին շուտ վերադարձնեն, համառ աշխատանքներ ենք տանում. ՀՀ–ում ՌԴ դեսպան
Ուզում ենք, որ գերիներին շուտ վերադարձնեն, համառ աշխատանքներ ենք տանում. ՀՀ–ում ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները շարունակում են սերտ համագործակցությունը թե՛ պաշտպանության նախարարության, թե՛ այլ ուղղություններով։ Չի դադարում նաև... 23.02.2021, Sputnik Արմենիա
2021-02-23T13:00+0400
2021-02-23T13:00+0400
2021-02-23T13:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26551524_0:127:1100:748_1920x0_80_0_0_d7266e1f479a7bf5e2219ceae26b5373.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26551524_0:92:1100:783_1920x0_80_0_0_9126e2d012102adb9720142af79654f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, սերգեյ կոպիրկին, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, ռուսաստան, աշխարհ, սերգեյ կոպիրկին, հայ գերիներ, անհետ կորածներ
Ուզում ենք, որ գերիներին շուտ վերադարձնեն, համառ աշխատանքներ ենք տանում. ՀՀ–ում ՌԴ դեսպան
13:00 23.02.2021 (Թարմացված է: 13:19 23.02.2021) Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները շարունակում են սերտ համագործակցությունը թե՛ պաշտպանության նախարարության, թե՛ այլ ուղղություններով։ Չի դադարում նաև դիվանագիտական գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը ջանասիրաբար աշխատում է գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հնարավորինս շուտափույթ վերադարձնելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ եղել է «Մայր Հայաստանի» հուշարձանի մոտ գտնվող հավերժական կրակի մոտ։
«Մենք կցանկանայինք, որպեսզի գերիների վերադարձը հնարավորինս արագ տեղի ունենար, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այդ հարցի ուղղությամբ համառ աշխատանք է տարվում»,-հայտարարել է դեսպանը։
Շարունակվում է նաև Մինսկի խմբի միջնորդների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական աշխատանքը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից,– խմբ․) կապի մեջ են և պարբերաբար հանդիպում են միմյանց հետ։ Հնարավոր է՝ ոչ հեռու ապագայում նրանք այցելեն տարածաշրջան, սակայն բարձրագույն մակարդակով հանդիպումների մասին տեղեկություն դեռևս չկա։ Այսպես թե այնպես՝ Միսկի խմբի շրջանակում գործընթացը չի ընդհատվել»,-հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք, որ գերիների փոխանակման բանակցություններին մասնակցում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների խմբավորումը։
ԱԳ նախարարը հուսով է, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից