ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի -Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր Աժ–ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է իր պաշտոնանկության մասին լուրերին։
«Տեսնում եք, որ շարունակում եմ աշխատել և բավական ակտիվ ռեժիմով»,– ասաց Այվազյանը` անպատասխան թողնելով հնարավոր հրաժարականի մասին հարցադրումները։
«Ես աշխատում եմ ակտիվ ռեժիմով ու խնդրում եմ ավելի լուրջ հարցեր տալ»,– ի պատասխան այդ հարցադրումների, ասաց ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, փետրվարի 19-ին Տելեգրամ ալիքներով լուրեր էին պտտվում, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից, մասնավորապես, որ նա արդեն ազատման դիմում է գրել:
ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվել էր մեկնաբանել ԱԳ նախարարի հրաժարականի մասին լուրերը։
Արա Այվազյանը գերիների վերադարձի խոչընդոտների հարցը քննարկել է Ֆիլիպ Ռիքերի հետ
Ըստ սոցկայքերի` իշխանությունն այս պահին արտաքին գործերի նախարարի նոր թեկնածու է փնտրում, որից հետո կհայտարարվի Այվազյանի հրաժարականի մասին:
Արա Այվազյանն Արտաքին գործերի նախարարի պաշտոնն ստանձնել էր անցյալ տարի՝ նոյեմբերին` Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո։
Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով Վրաստանում է. նա հանդիպել է վրացի գործընկերոջ հետ