ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների՝ 2020-ին նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9094 անձինք: