ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Եթե ճանապարհներ չենք փակել, դեռ չի նշանակում, որ մեր խնդիրները լուծվել են. Սարգսյան