ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենք արտադրվի։
«Ինչու ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այդ ուղղությամբ հետագա աշխատանքներն ընթանում են։ Բացի այդ, կշարունակվի հանրապետության տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքը, ինչը պակաս կարևոր չէ՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը»,-նշել է նա:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։