ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 20–ը հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման նոր սկիզբ` վստահեցնելով, որ այսօրվանից սկսած` Հայաստանում «Նիկոլի իշխանությունը օր ու արև չպետք է ունենա»։
Հանրահավաքին ներկա էին ու ելույթ ունեցան ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, ԱԱԾ Նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ուրիշներ։
Հանրահավաքից հետո կազմակերպվեց անհնազանդության ակցիա, որն առանց սադրանքների չանցավ։ Բաղրամյան պողոտայում ծեծկռտուք եղավ։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ կարգախոսը մեկն է` «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։
Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը