Սերգեյ Ստեփանյանի համոզմամբ` կառավարության որոշումն առ այն, որ պետք է բարձրացվի Հայաստան ներկրվող թռչնամթերքի մաքսատուրքը, բնականաբար շատ կօգնի տեղի արտադրողներին, առավել ևս, որ ներքին շուկայում միշտ առկա է որակյալ ապրանք մատուցելու և ազգաբնակչության աճող պահանջարկը բավարարելու անհրաժեշտություն։
«Վերջին տարիների ընթացքում մենք արձանագրել ենք դինամիկ աճ, սակայն դրան զուգահեռ ավելացել են ներկրման ծավալները, հատկապես էժանագին գնով ներկրվող թռչնամսի ծավալները, ինչը տեղի արտադրողների հետ առաջացրել էր անհավասար մրցակցային դաշտ։ Իսկ ինչ վերաբերում է մաքսային տոկոսադրույքի բարձրացմանը, ապա այստեղ պետք է ճիշտ ընկալել համակարգը և սխալներ թույլ չտալ, այսինքն`եթե մինչև 2022 թվականը երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի դրույքաչափը հասնելու է 80 տոկոսի, ապա մենք կտրուկ թռիչք կատարելու համար ունենում ենք ընդամենը մեկ տարի»,– նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը։
Անդրադառնալով շատ սպառողների համար թռչնամթերի անմատչելի գներին ու թանկացումներին` Ստեփանյանն ընդգծեց, որ թռչնամթերքի շուկայում ներկա պահին այնքան մեծ մրցակցություն կա, որ ոչ ոք իրեն թույլ չի տա գերշահույթ ստանալ, հետևաբար, արտադրողները մտածում են ոչ թե գինը բարձրացնելու, այլ արտադրանքի ծավալներն ավելացնելու, ինքնարժեքը նվազեցնելու կամ կայուն պահելու մասին։
Հայաստանը կշարունակի հավի միս գնել արտոնյալ պայմաններով, բայց դա կօգնի՞
Երբ գների համընդհանուր բարձրացում է տեղի ունենում, թռչնամթերք արտադրողները նույնպես ստիպված բարձրացնում են ապրանքի գինը, թեև Ստեփանյանի պնդմամբ` չհիմնավորված թանկացումներ չեն լինում։
Թռչնաբույծների միության նախագահի տեղեկացմամբ` հանգամանորեն մշակվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։
Այն ընդգրկում է կարևորագույն խնդիրների լուծման եղանակները, լուրջ ներդրումներ կատարելու ուղիները, գնագոյացման քաղաքականությունը, տեղական կայուն ինդուստրիա ձևավորելու միջոցները։
«Հատուկ չվերթ» խոշոր եղջերավոր անասունների համար, կամ ինչու են ՀՀ-ում սկսել միս քիչ ուտել