ԵՐԵՎԱՆ, 19 փետվարի - Sputnik. Հայաստանում ռուս դիվանագետներին հնարավորություն է ընձեռվել ռուս զինվորականների հետ «Սպուտնիկ V»-ով պատվաստում ստանալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր դեսպանատներն իրենց երկրներում հավաքել են ամբողջական տեղեկատվություն և հանձնել կենտրոնին։ Կենտրոնը հիմա նայում է` ինչպես յուրաքանչյուր կետում կազմակերպել պատվաստումների աշխատանքը։ Օրինակ՝ Հայաստանում մեր դիվանագետները հնարավորություն են ունեցել պատվաստվել մեր զինվորականների հետ, ռազմակայանում», - ասել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, 1995-ի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է Շիրակի մարզում: 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն ռազմաբազայի տեղակայման ժամկետը սկզբնական 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը:
«Սպուտնիկ V»-ն պետական կարգավորիչների կողմից ստացված հավանությունների քանակով կորոնավիրուսի դեմ համաշխարհային պատվաստանյութերի եռյակում է։
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումն արդեն հավանության է արժանացել 30 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիայի և Հերցեգովինայի էնտիտետ), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենթ Վինսենտում և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար