00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ու Ադրբեջանին անցած տարածքներում ևս մեկ օր աճյուններ չեն փնտրի

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат
ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат  - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արդեն երրորդ օրն է` անհետ կորածների, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

«Եղանակի պատճառով այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները» - Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նշենք, որ հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:

Հիշեցնենք` փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ արցախյան պատերազմից հետո նույնականացվել  է 3389 զինծառայողի մարմին, ծավալված ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:

Լրահոս
0