ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը նվազում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջապես պարզեցին. ԱՀԿ-ի աշխատակիցը պատմել է` ինչպես է առաջացել կորոնավիրուսը
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:
Գեբրեյեսուսի խոսքով՝ 35 օրում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 136–ով և դարձել 169391։