Բեմադրիչ Կարո Բալյանը Օրսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում աշխատանքի առաջարկ է ստացել։ Երիտասարդ ռեժիսորն առաջարկն ընդունելուց առաջ հետաքրքրվել է թատրոնի ճակատագրով, տեղեկացել, որ այն տարիներ առաջ ընդգրկվել է ՌԴ վարչապետի ծրագրով վերանորոգված 5 թատրոնների ցանկում, ունի դերասանական շատ լավ կազմ, կահավորված է գերժամանակակից տեխնիկայով։
«Երբ մտա թատրոնի շենք տեսա ավելին, քան սպասում էի։ Այն փայլուն տեխնիկական և շատ լավ դերասանական կազմ ունի, դերասաններին հրավիրում են Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Միայն լավը կարող եմ ասել այդ թատրոնի մասին»,- Sputnik Արմենիային ասաց նա։
Թատրոնի ղեկավարությունը հոգացել է նաև դերասանական կազմի կացության պայմանների մաիսն։ Այդ նպատակով կացարան են կառուցել, որտեղ բնակվում են այլ երկրներից հրավիրված դերասանները և ստիպված չեն լինում վարձով բնակարաններ փնտրել։ Ժամանակավորապես այստեղ կբնակվի նաև Բալյանը։
«Անձնակազմի մասին մտածող թատրոն է»,- նշեց նա։
Բեմադրիչը չի պատրաստվում Օրսկում աշխատելու ընթացքում ամբողջովին հեռանալ հայաստանյան թատրոնից։ Ասում է` ինչ էլ լինի, ստեղծագործական էներգիայի հիմնական աղբյուրը հայրենիքն է ու հայրենական թատրոնը։
Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը
«Չեմ պատրաստվում այնտեղ մնալ, այսինքն` ինչ-որ ամիսներ կգնամ այնտեղ, և կլինեն ամիսներ, որոնք այստեղ կանցկացնեմ, որովհետև առանց այստեղի թատերական միջավայրի, առանց այստեղից սնուցվելու ես չեմ կարող»,- հավելեց Բալյանը։
Մինչ նոր աշխատանքին անցնելը Բալյանը կմեկնի Օրենբուրգ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրելու։
Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական