ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո): Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախագահը որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Մինչ այդ Հովհաննիսյանը գլխավորում էր Հայաստանի ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դեպարտամենտը: