00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկ նստեց․ Եվրոպան Ռուսաստանի պատճառով միլիարդներ է կորցրել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин и федеральный канцлер Германии Ангела Меркель перед совместной пресс-конференцией по итогам встречи (11 января 2020). Москвa
Президент России Владимир Путин и федеральный канцлер Германии Ангела Меркель перед совместной пресс-конференцией по итогам встречи (11 января 2020). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվել
Հատկապես տուժել է Գերմանիան, որը երկկողմ սահմանափակումներից ամսական 700 միլիոն դոլար էր կորցնում։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի– Sputnik, Նատալյա Դեմբինսկայա. Բրյուսերը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ, չնայած քաղաքական դիմակայության այս տարիների ընթացքում փոխադարձ սահմանափակումների պատճառով ինքն ավելի շատ բան է կորցրել, քան Ռուսաստանը։ Տնտեսական վնասը չափվում է տասնյակ միլիարդ եվրոներով։ Ինչպես է տուժել Եվրոպան և ով է ավելի մեծ վնասներ կրել՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Թույլատրելի կորուստներ

Պատժամիջոցները, որպես այդպիսիք, Եվրամիության բուն նպատակը չեն, դա ընդամենը Ռուսաստանի նկատմամբ արդյունավետ գործիք է, Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ Եվրադիվանագիտության ղեկավար мерԺոզեպ Բորելն ավելացրել է, որ Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունից հետո կհետևի պատիժ՝ մարդու իրավունքների խախտման համար։

Иранские корабли Революционной гвардии плывут рядом с американскими военными кораблями в Персидском заливе близ Кувейта (15 апреля 2020). Персидский залив - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը

Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ 2014թ․-ի ամռանը՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով։ Այնուհետև ընդլայեց դրանք։ ԵՄ երկրների ղեկավարները 2015թ․-ի մարտին այդ միջոցառումները կապեցին Մինսկի համաձայնագրերի կատարման հետ։ Մոսկվան նշեց, որ Ռուսաստանը ներուկրաինական հակամարտության կողմ և Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չի հանդիսանում, այլ ընդամենը միջնորդ է կարգավորման գործընթացում և պատասխան սահմանափակումներ մտցրեց։

Արդեն մեկ տարի անց պարզ դարձավ, որ Եվրոպան ավելի շատ բան է կորցնում։ 2014թ․-ի մարտից մինչև 2015թ․-ի մարտը Մոսկվան 55 միլարդ դոլարի պակասուրդ ունեցավ, ԵՄ-ն՝ 110 միլիարդի։ Հատկապես տուժեց Գերմանիան, որը երկկողմ սահմանափակումներից ամսական 700 միլիոն դոլար էր կորցնում։

Նավալնին, կորոնավիրուսն ու ոչ միայն. Պուտինը մի շարք հարցերի մասին է խոսել

Այն ժամանակ Եվրախորհրդարանում պնդում էին, որ ոլորտային պատժամիջոցները «ցավոտ են եղել և խորացրել են տնտեսական անկումը(Ռուսաստանի,– խմբ․), որն առաջացել էր նավթի գների անկման պատճառով»։ Իսկ դրանց հիմնական կարճաժամկետ ազդեցությունն «արտահայտվել է արևմտյան վարկավորման, ներդրումների հոսքի սահմանափակմամբ» և «տնտեսական աճի առավել բարձր տեմպերին վերադառնալու անհնարինությամբ»։

Բարեկամական կրակ

2019թ․-ին «պատժամիջոցային հնգամյակի» արդյունքները վերլուծեցին տնտեսագետներ Մաթյո Քրոզեն՝ Հոնկոնգի Լիննանի համալսարանից և Յուլիան Հինցը՝ Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտից։ Նրանց հաշվարկներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում արևմտյան պատժամիջոցների վնասների կեսից մի փոքր ավելին՝ ամսական 2,2 միլիարդ դոլար։

Մնացած 45 տոկոսը՝ 1,8 միլիարդ դոլար, կիսում են սահմանափակումների նախաձեռնողները։ Այս տվալները հրապարակվել են «Բարեկամական կրակ․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, ինչպես նաև պատասխան պատժամիջոցների ազդեցությունը առևտրի վրա» ուսումնասիրության մեջ։

Флаги Европейского союза перед штаб-квартирой ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի է մտցրել, բայց դա նրան չի ուրախացնում

Քրոզեի և Հինցի հաշվարկների սխեման նկարագրել է Economic Policy ազդեցիկ ամսագիրը։ Հիմք են հանդիսացել այն գնահատականները, թե կայուն շուկայական վիճակի դեպքում ինչպես կարող էր զարգանալ միջազգային առևտուրն առանց փոխադարձ սահմանափակումների։

Ապրանքների բոլոր կատեգորիաներում հնարավոր առևտրային հոսքերի տարբերությունն իրականում եղածի հետ ցույց տվեց կորուստները։ Պարզվեց, որ ընդհանուր ամսական կորուստը չորս միլիարդ դոլար է։ Եվ ամենաշատը կորցնում է Գերմանիան՝ 38 տոկոս կամ 667 միլիոն դոլար։ Խիստ տուժել են նաև ֆրանսիական ընկերությունները։

Ինչպես նշվում է Քրոզեի և Հինցի ուսումնասիրության մեջ՝ դեպի մյուս երկրներ ուղղված արտահանումը, միևնույնն է, չի փոխհատուցում վնասները։

Վերջերս Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունում արձանագրեցին, որ 2014 թ.-ից ի վեր եվրոպական բիզնեսը միլիարդավոր դոլարներ է կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, իսկ Ռուսաստանի՝ սև ցուցակում հայտնված քաղաքացիների և ընկերությունների սառեցված ակտիվներն ու դրամական միջոցները երբեմն մի քանի հարյուր եվրո են:

2018թ․-ին Գերմանիան սառեցված ակտիվների և դրամական միջոցների պատժամիջոցային բազա է մտցրել մոտ 485 հազար եվրո, Իռլանդիան՝ 24 հազար, Իտալիան՝ 94 հազար, Նիդեռլանդները՝ 806 եվրո։ Աչքի է ընկնում միայն Կիպրոսը՝ ավելի քան երեք միլիոն եվրո։

2019թ․-ին նույն այդ ցուցանիշը ԳԴՀ-ում 337 հազար եվրո է, Իռլանդիայում՝ 77 հազար, Իտալիայում՝ 148 հազար, Նիդեռլանդներում՝ 819 եվրո։ 2020թ․-ին Գերմանիայում 341 հազար եվրո է, Նիդեռլանդներում՝ 761։

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

Ընդհանուր առմամբ` 2014թ․-ից հետո Գերմանիան սառեցրել է մոտ 1,8 միլիոն եվրո։ Իսկ ԳԴՀ-ի և Ռուսաստանի միջև առևտրային շրջանառությունը 2014թ․-ին եղել է 67,7 միլիարդ եվրո, 2015թ․-ին՝ 51,5 միլիարդ, 2016թ․-ին՝ 48։

Բեռլինում բազմիցս նշել են, որ Գերմանիան ամենաշատն է տուժում պատժամիջոցային պատերազմից։ Անցած տարվա ամռանը Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Ֆրոնմեյերը տվյալներ էր ներկայացնում, որոնք մոտ էին Քրոզեի և Հինցի արդյունքներին․ ամսական 618 միլիոն եվրո(տարեկան 7,4 միլիարդ` ԵՄ ամբողջ վնասի 40 տոկոսը)։

Գլխավոր տուժողները

Բրյուսելի և Մոսկվայի միջև պատժամիջոցային պատերազմը մանրամասն ուսումնասիրել են նաև Վիեննայի միջազգային տնտեսական հարաբերությունների ինստիտուտի (Wiener Institut fur Internationale Wirtschaftsvergleiche — WIIW) տնտեսագետները։

ՆԱՏՕ-ն սպառնում է Ռուսաստանում 5G-ի գործարկմանը.  նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞ - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանին զրկել 5G-ից. նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞

WIIW-ի վերջին գնահատականների համաձայն՝ Ռուսաստան արտահանման կրճատումն արժեցել է Գերմանիայի 2014-2018թթ․ ՀՆԱ-ի 0,2, Ավստրայի՝ 0,5%-ը։ Ամենաշատ տուժածների թվում տնտեսագետները դասել են Չեխիայի Հանրապետությունը և Հունգարիան(յուրաքանչյուրը կորցրել է ՀՆԱ-ի 0,6 տոկոսը), ինչպես նաև Սլովակիան(կորցրել է ՀՆԱ-ի 1 տոկոսը)։ Սակայն բացարձակ ցուցանիշներով ամենաշատը կրկին տուժել է Գերմանիան՝ 14 միլիարդ եվրո` պատժամիջոցների միայն առաջին երկու տարում։

Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին, ապա այստեղ «հակաառաջատարներն են» տեքստիլ արդյունաբերությունը, դեղագործությունը, էլեկտրական, մեխանիկական և տրանսպորտային սարքավորումները։

Ուսումնասիրության հեղինակները նշում են նաև, որ սննդամթերքը (ԵՄ-ից մսի, կաթի, ձկան, մրգերի և բանջարեղենի ներկրման վրա Ռուսաստանը էմբարգո էր դրել 2014թ․-ի օգոստոսից) «կարևորդ դեր չեն խաղացել եվրոպական արտահանման վրա»(բացառություն են կազմում Բալթիական երկրները, Ֆինլանդիան, Գերմանիան, Նիդելռանդներն ու Լեհաստանը)։

Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև

«Ռուսաստանում ընդամենը պարենային ցայտուն գնաճ է նկատվում, սակայն միաժամանակ ներմուծման փոխարինումը նպաստել է գյուղատնտեսության վերածնմանը, ինչը դարձել է տնտեսության ակնհայտ հաջողություններից մեկը»,-խոստովանել են WIIW-ում։

ԵՄ—ից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը կրկնակի կրճատվել է։ Բայց միաժամանակ կախվածությունը ռուսական նավթից և գազից, հատկապես հաշվի առնելով էներգակիրների պահանջարկի աճը և «Հյուսիսային հոսք– 2» գազատարի շինարարության մոտակա ավարտը, ուժեղացել է:

Լրահոս
0