ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանի Ավան Նոր Նորք վարչական շրջանի դատրանում այսօր մեկնարկում է Փաստաբանների պալատի շուրջ 100 անդամների բողոքի քննությունը, որով նրանք վիճարկում են ՀՔԾ–ի և դատախազության անգործությունը և դատրանից պահանջում բեկանել ՀՔԾ–ի որոշումը։
Վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը. 150 փաստաբաններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ մինչև պատերազմը և պատերազմից հետո տեղի ունեցած որոշ իրադարձությունների:
Դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով փաստաբանների ներկայացրած հաղորդումը, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մասնավորապես ասաց.
«Օրինակ` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները`«Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև կորոնավիրուսով պայմանավորված կառավարության նիստում հրապարակում է մեր պարենային պաշարների, ինչպես նաև պահեստազորում գտնվող որոշակի տարիքի քաղաքացիների մասին։ Մենք այս փաստերը առաջարկել ենք դիտարկել այն անկյան տակ, որ միգուցե այստեղ եղել է պետական դավաճանություն։ Մենք, իհարկե, անմեղության կանխավարկածը չենք խախտում, ուղղակի ասում ենք, որ կա այսպիսի հիմնավոր կասկած, խնդրում ենք գործ հարուցեք և ստուգեք»։
Փաստաբանների ներկայացրած փաստերը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՔԾ։ Իսկ ՀՔԾ–ն այն կցել էր արդեն իսկ հարուցված մեկ այլ քրեական գործի։
Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, ՀՔԾ–ի այս որոշումը հակասում է ՀՀ Քրեադատավարական օրենսգրքին։
«Ընթացակարգն այսպիսին է. եթե քրեական գործ հարուցելու առիթը և հիմքը կա, ապա ՀՔԾ–ն պարտավոր էր քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության։ Դրա փոխարեն ՀՔԾ–ն հայտնել է, որ մեր ներկայացրած հաղորդումը կցել է Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին և քննելու են այդ գործի շրջանակներում»,– ասաց Զոհրաբյանը,– և մենք հիմա բողոքարկել են իրենց անգործությունը և դատարանից խնդրել ենք պարտավորեցնել ՀՔԾ–ին պատշաճ որոշում կայացնել։ Եթե մեր ներկայացրած փաստերն առևրեույթ չեն վկայում դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի»,– պարզաբանեց Զոհրաբյանը։
Փաստաբանները պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ
Փաստաբանների պաատի նախագահը միաժամանակ նաև հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 19-ի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), մինչդեռ իրենց հաղորդումը վերաբերում է պետական դավաճանության հնարավորությանը։
Դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով։ Դատարանի որոշմանը դատարանի շենքի դիմաց սպասում են փաստաբանական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ ու քաղաքական ընդդիմադիր որոշ գործիչներ։