00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-շվեդական համագործակցության շրջանակը կընդլայնվի. նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

© Photo : official site of the Ministry of Economics of RAМинистр экономики Ваан Керобян встретился с ЧП послом Швеции в Армении Патриком Свенсоном (15 февраля 2021). Еревaн
Министр экономики Ваан Керобян встретился с ЧП послом Швеции в Армении Патриком Свенсоном (15 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Բաժանորդագրվել
Շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։

«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ». Քերոբյան

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր և նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:

«Նախարարը կարևորել է շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես՝ վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում»,– նշված է հաղորդագրության մեջ։

© Photo : official site of the Ministry of Economics of RAՀայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։
Հայ-շվեդական  համագործակցության շրջանակը կընդլայնվի. նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2021
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։

Դեսպանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

ՌԴ դեսպանն ու Վահան Քերոբյանը հանդիպել են և համագործակցության հարցեր քննարկել

Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Լրահոս
0