ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հիսունչորս մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտտարաքհանդ նահանգում սառցադաշտի սողանքի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սառցադաշտի սողանքը, որը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը։ Ջուրը քշել-տարել է 13,2 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը։
Անսպասելի ջրհեղեղը վնաս է հասցրել նաև NTPC ընկերությանը պատկանող նոր կառուցվող 520 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանին Տափովանում՝ Դհաուլիգանգա գետի վրա։
Հնդկաստանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Տափովանի թունելից դուրս են բերվել երեք զոհերի մարմիններ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 54-ի։ Ոստիկանությունում որպես անհայտ կորած է գրանցված 179 մարդ։