00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ

© Sputnik / Aram NersesyanЖители села Шурнух Сюникской области устанавливают антенну на крыше дома
Жители села Шурнух Сюникской области устанавливают антенну на крыше дома - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Բաժանորդագրվել
Գյուղի անվտանգության և նոր տների կառուցման խնդիրների հետ մեկտեղ հրատապ է դառնում զբաղվածության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ոչ միայն Շուռնուխի 12 տներն ու գյուղատնտեսական հողերը, այլև անտառը, որը գյուղի որոշ բնակիչների համար եկամտի աղբյուր էր։

Արմեն Հարությունյանն իր երկու որդիների, հարսի ու երկու թոռների հետ «շատ մեծ տանն» էր ապրում գյուղի այն հատվածում, որն այսօր մնացել է Ադրբեջանի հսկողության տակ։

Տուն

Այսօր տղամարդն ընտանիքով ապրում է գյուղի «այս» կողմում՝ փոքր խրճիթում` սպասելով նոր թաղամասի կառուցմանը։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Հարությունյանի տնակը Շուռնուխում
«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Արմեն Հարությունյանի տնակը Շուռնուխում

«Էս տունը, որ նկարներով նայում եմ (տան նախագծի նկարները – խմբ.), փառք աստծո, դոմիկից լավ կլինի, կապրենք, էլի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Իշխանությունները խոստացել են, որ գյուղի նոր թաղամասը կկառուցվի կես տարվա ընթացքում կամ մինչև տարեվերջ։

Աշխատանք

Սակայն տան հարցը միակը խնդիրը չէ։  Հարությունյանը կորցրել է ոչ միայն տունը. արևելյան կողմում է մնացել նաև անտառը, որը նրա եկամտի միակ աղբյուրն էր։

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի բնակիչ Արմեն Հարությունյանը
«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Շուռնուխի բնակիչ Արմեն Հարությունյանը

«Անտառն էր իմս։ Հիմա զբաղմունք չունեմ, կովերս էլ եմ ծախել, հարևանս էլ, կովերը կոպեկներով ծախեցինք։ Էսօր շունչը կտրած ձկան պես, սուս-փուս նստած ենք, էս կուճի խրճիթում, սպասում ենք, երբ պիտի արևը շողա։ Բայց սկի արև չենք էլ տեսնում», – ասաց Հարությունյանը։

Նա արդեն 60 տարեկան է, թոշակի անցնելու ժամանակն է։ Այլ աշխատանք չկա։

«Ամեն օր անտառին եմ նայում, սպասում եմ, երբ պիտի բացվի, ես նորից գնամ մշակում անեմ։ Մենք մշակեցինք, տվեցինք թուրքին։ Մենք չվերացրեցինք անտառը, պահեցինք, տվեցինք իրանց», – նշեց Հարությունյանը։

Իրավիճակի փոքր–ինչ կայունացումից հետո զբաղվածության խնդիրն էլ ավելի է մտահոգում գյուղի բնակիչներին։

Անվտանգություն

Հարությունյանի խոսքով` գյուղում իրավիճակը հանգիստ է։ Բայց եթե իրավիճակը գյուղում հանգիստ չլինի, «իրանք էլ հանգիստ չեն լինի»։ Նա ասում է, որ ադրբեջանցի զինվորները հանկարծ «եթե ոտքերն առաջ դնեն, կզգան, թե դրանից հետո ինչ է լինում»։

«Դրանից հետո մեզ համար մահն էլ աչքի առաջ չի գա։ Մեկա մենք, հաշվի, մահացած մարդիկ ենք։ Ուղղակի պահում ենք մեր երեխեքին, մեր դպրոցը, մեր ընտանիքը», – նշեց Հարությունյանը։

© Sputnik / Aram NersesyanՀիսուս Քրիստոսի նկարը Շուռնուխի գյուղապետարանի սենյակներից մեկում
«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Հիսուս Քրիստոսի նկարը Շուռնուխի գյուղապետարանի սենյակներից մեկում

Միևնույն ժամանակ կյանքը գյուղում շարունակվելու է։ Երեխաները սահելու են, խաղալու են փողոցում։ Նրա խոսքով, երեխաները չեն հասկանում` ինչ է կատարվում։ Կարևորը, որ «գնդակը էն կողմ չգլորվի», ու երեխան չվազի այնտեղ։ Թեպետ ծնողները հետևում են, որ նման բան չլինի։

Ամենակարևորը այսօր, ըստ նրա, այնպես անել, որ երեխաներն ու մեծերը պարզապես չտեսնեն, չբախվեն ադրբեջանցի զինվորականների հետ։

«Էս ֆոռմեքը որ մենք չտեսնենք։ Գոնե մի նեյտրալ զոնա լինի, որ երեխեքը իրանց չտեսնեն։ Իրանք հետ գնան, մենք տերիտորիա չունենք, որ հետ կանգնենք։  Եթե մի հատ հետ գնանք, Երասխում պիտի կանգնենք։ Իսկ եթե Երասխում ենք կանգնում, նշանակում ա՝ մենք երկիր չունենք», – ասաց Հարությունյանը։

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

Նա ինքը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Որոշել է մնալ գյուղում, որտեղ իրեն զգացել է «հարուստ, ազատ ու կյանքով լի»։ Այսօր, նրա խոսքով, այդ ազատությունն իրենից խլում են։

Նա ափսոսում է, որ պատերազմը չավարտվեց իրենց սերնդով։ Հաջորդ սերունդը պետք է անի այն, ինչ չկարողացան անել իրենք, կամ «արեցին, բայց չպահեցին»։

Գերիներ

Բայց այդ ամենը հետո, իսկ այսօր ամենակարևորը, Հարությունյանի խոսքով, գերիներին շուտափույթ վերադարձնելն է։

«Ուզում եմ մեր գերիներին ավելի արագ, ավելի շուտափույթ բերեն, էնքան չեմ մտածում մեր էն զոհված տղերքի մասին, որ մենք էսօր ման ենք գալիս, ճարում։ Փառք իրանց, հազար փառք, խոնարհվում եմ իրանց առաջ։ Բայց էսօր միակ ցանկությունս, որ էդ գերիներին ընդեղից բերեն մեր երկիր։ Ինչ վիճակում էլ լինի` թեկուզ հիվանդ, թեկուզ ծեծած, թեկուզ տանջված, բայց որ մեր ձեռքին, ոչ թե նրանց ձեռքին լինեն», – նշեց Հարությունյանը։

Деревня Шурнух (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան

Նա այսօր էլ պատրաստ է կռվել մինչև վերջին փամփուշտը (վերջինը՝ իր համար։ Միայն թե վերադարձնեն գերիներին։

Sputnik Արմենիայի զրույցը գյուղապետի հետ ընթերցեք մեր նախորդ հոդվածում։

Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Լրահոս
0