00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanЕгиптянин Шеф Амин в еревaнском The Egyptians Cafe
Египтянин Шеф Амин в еревaнском The Egyptians Cafe - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Բաժանորդագրվել
Եգիպտացի Շեֆ Ամինն արդեն 8 տարի է ապրում և աշխատում է Հայաստանում։ Ու նույնիսկ հիմա՝ պատերազմից ու տնտեսական ճգնաժամից հետո, նա չի ուզում հեռանալ մեր երկրից։ Ինչն է այստեղ բերել շեֆ-խոհարար Ամինին և ինչու է նա այդքան շնորհակալ ՊԵԿ–ի նախկին ղեկավարին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Բաց է», աշխատանքային ժամերը՝ 12:00-22:00: Ապակե դռների հետևում մենք հանդիպում ենք տաք հանգված, գլխարկով մի մարդու: Սկզբում զարմանում ենք, բայց հետո հասկանում, որ սենյակում իսկապես ցուրտ է։

«Եկեք, եկեք», - ասում է եգիպտացի շեֆ Ամինը` շեմից բարևելով  ու էքսկուրսիայի հրավիրելով մեզ իր հարմարավետ սրճարանում: Անցնում ենք սեղանների արանքով, մոտակայքում բանվորներն ինչ-որ բան են մոնտաժում։

© Sputnik / Aram NersesyanԱմինի սրճարանը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Ամինի սրճարանը Երևանում

Շեֆ Ամինը պարզաբանում է, որ սրճարանը դեռ ամբողջությամբ չի բացվել, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մտնում ենք խոհանոց. այն աչքի է ընկնում իդեալական մաքրությամբ։ Ցավոք, միշտ չէ, որ նույնիսկ ամենաթանկ ռեստորաններում կամ սրճարաններում խոհանոցը մաքուր է լինում։

«Ինչ մաքուր խոհանոց է»,  - ասում եմ Շեֆ Ամինին։

Նա գլխով է անում ու բացատրում, որ մաքրությունն իր համար ամեն ինչից վեր է։ Արդեն մի բաժակ տաք սուրճի շուրջ նա սկսում է իր պատմությունը։

Տատի մոտ ավելի համեղ է

Ամինը 50 տարեկան է, ծնվել ու մեծացել է Կահիրեում։ Խոհարարության հանդեպ սերը նրան ներշնչել է մորական տատը, որը մոր կողմից թուրք էր, հոր կողմից՝ եգիպտացի։

«Ես նրա չորս թոռներից ամենափոքրն էի։ Մենք ապրում էինք երրորդ հարկում, տատիկս՝ երկրորդ։ Դպրոցից հետո միշտ բարձրանում էր տատիկի մոտ։ Տուն էի վերադառնում միայն քնելու», - պատմում է նա։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում

Ամինի մայրը Եգիպտոսի կրթության նախարարի օգնականն էր և ճաշ եփելու ժամանակ չուներ, տատն ամբողջ օրն անցկացնում էր խոհանոցում, նրա հետ միասին նաև Ամինը: Տատը շատ մաքրասեր տնային տնտեսուհի էր, նույնիսկ որոշ մթերքներ էր մաքրող հեղուկով լվանում: Մաքրության հանդեպ սերը Ամինը ժառանգել է տատից։ Երբ մայրը հարցնում էր, թե ինչու չի բարձրանում տուն, նա պատասխանում էր. «Մամ, տատի մոտ ավելի համեղ է»։ Նա մինչ օրս հիշում է grandma-ի պատրաստած ուտելիքի համը։ Իսկ մանկության ամենասիրելի ուտեստը սովորական բուտերբրոդն է՝ եգիպտական հացով (աիշ) և բաստուրմայով։

«Ինձ քար է պետք»․ հայ խոհարարուհին եթերում տոլմա պատրաստելով զարմացրել է ամերիկացիներին

Լոզանի դպրոցում Ամինին խոհարարական արվեստ են սովորեցրել ֆրանսիական լավագույն խոհարարները։ Վերջում նա սու շեֆի աշխատանքի է անցել Կահիրեի «Մարիոթ» հյուրանոցում, իսկ հետո արդեն աշխատել է Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինը
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինը

Այդ տարիներն Ամինը հիշում է որպես իր կյանքի լավագույն տարիներ։ Նա ապրում էր, ինչպես և արքայական ընտանիքը` երկու երկրում՝ Սաուդյան Արաբիայում և Անգլիայում։ Նրանք հաճախ էին Լոնդոնում լինում, որտեղ թագավորական ընտանիքն ապրում էր լյուքս դասի հյուրանոցում, իսկ սպասարկող անձնակազմը՝ կողքի հյուրանոցում, որտեղ մեկ գիշերակացն արժեր մոտ 415 ԱՄՆ դոլար:

Ճանապարհորդություն դեպի Հայաստան

Թագավորական ընտանիքին հրաժեշտ տալուց հետո, մինչև Հայաստան գալը, գրեթե 30 տարի շեֆ Ամինն աշխատել է ինը երկրում։ Նա մեզ խոստացավ, որ հաջորդ անգամ կպատմի այլ քաղաքներում իր գործունեության մասին։ Խոստովանում է`     եթե հիմա սկսի, դա երկար կտևի։

Շեֆ Ամինը Հայաստան է եկել 2013 թվականին, Ամանորից առաջ`Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցը բացելու։ Առաջին բանը, որ զարմացրել է նրան, առատ ձյունն է եղել։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում

«Մինչ այդ իսկական ձմեռ տեսել էի, բայց նման քանակությամբ ձյուն` դեռ ոչ։ Փողոցում -13 աստիճան սառնամանիք էր, մի քանի օր անց ջերմաստիճանը իջավ մինչև 20 աստիճան զրոյից ցածր։ Դա ինձ համար շոկ էր», - ասաց շեֆ Ամինը։

Նրան զարմացրել է նաև այն, որ ամանորյա օրերին խանութները չեն աշխատում, նման բան նա չի տեսել իր եղած ոչ մի երկրում։

Անվճար շաուրմա՝ 5 ստացողների համար․ հայ սրճարանատերը հիացրել է Չելյաբինսկի բնակիչներին

 «Մարիոթից» հետո շեֆ Ամինն աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, նրան առաջարկել են սննդամթերքի որակի գծով տնօրենի պաշտոնը։ Առաջարկը ստացել է ընկերության այն ժամանակվա ղեկավար Վարդան Հարությունյանից։ Եգիպտացի խոհարարն անկեղծորեն շնորհակալ է Հարությունյանին, ասում է, որ շատ բաների պատրաստ է հանուն նրա։ Դրա հիմքում ուշագրավ միջադեպ է ընկած։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինը Երևանում

«Մի անգամ «Մարիոթի» պատշգամբում ընթրիք էի պատրաստում Կարապետյանի (նախկին վարչապետ Կարեն Կարապետյան), Հարությունյանի ու նրանց կանանց համար։ Եգիպտական քյաբաբը մատուցելիս յուղը պատահաբար կաթաց է Հարությունյանի կնոջ զգեստին։ Կինը զայրացած արդեն ուզում էր արտահայտվել, բայց Վարդանը հայացքով կանգնեցրեց նրան», - ասում է Ամինը։

Ուտել միայն ձեռքերով

Շեֆ Ամինն ունի ուտեստ պատրաստելու և այն ուտելու իր փիլիսոփայությունը։ Նա պատրաստում և ուտում  է բացառապես ձեռքերով։ Խոհարարն ասում է, որ ձեռքերի միջոցով սնունդին էներգետիկա է փոխանցվում։ Բացի այդ, նա եկել է այն եզրակացության, որ պետք է ձեռքերով ուտել՝ ճաշատեսակի իրական համը հասկանալու համար:

Տարիների ընթացքում նա եկել է այն եզրակացության, որ պետք է եփել առանց շտապելու, քանի որ, երբ շտապում ես, նյարդայնանում էր, դա փոխանցվում է նաև ուտեստին։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում

Բացի այդ, Շեֆ Ամին ունի սկզբունք՝ նրան ոչ ոք ուղղակի անունով չի դիմում։ Նա բացատրում է, որ չափազանց շատ տարիներ, ջանք ու եռանդ է ներդրել իր մասնագիտության մեջ, ուստի արժանի է, որ իրեն անվանեն իր կարգավիճակով՝ «Շեֆ», ճիշտ այնպես, ինչպես վիրահատարանում վիրաբույժին դիմում են ոչ թե անունով, այլ ասում են «բժիշկ»։

Շեֆ Ամինը կարծում է, որ հայերն ու եգիպտացիները նման են խառնվածքով ու որոշ խենթություններով։ Նա դեռ չգիտի՝ ինչ է անելու 5, 10 կամ 15 տարի հետո։ Կյանքի այս փուլում նա իրեն միայն Հայաստանում է տեսնում։

© Sputnik / Aram NersesyanԵգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում
Սաուդյան Արաբիայի թագավորի թիմում աշխատած եգիպտացի խոհարարն իրեն լավ է զգում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Եգիպտացի Շեֆ Ամինի սրճարանը Երևանում
Լրահոս
0