ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում այսօր առավոտյան ավելի քան 40 թռիչք է հետաձգվել կամ չեղարկվել ձյան պատճառով։ Այդ մասին են վկայում «Յանդեքս․ Ռասպիսանիե» ծառայության տվյալները։
Ժամը 10:00-ի տվյալներով ՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 7 չվերթ, «Դոմոդեդովոյում»` 27, ևս 2-ն էլ չեղարկվել են, «Շերեմետևոյում» նույնպես 7 չվերթ է հետաձգվել:
«Աերոֆլոտը» վերսկսում է Երևանի ուղղությամբ կանոնավոր չվերթերը
Մոսկվայում ամբողջ գիշեր առատ ձյուն է տեղացել, առավոտյան ամբողջ քաղաքում խցանումներ են գրանցվել։