Երևանյան շենքերում ու բակերում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ իրարանցում է առաջացրել երկրաշարժը բնակչության շրջանում։
Sputnik Արմենիային են տրամադրվել մայրաքաղաքի շենքերից մեկի մուտքում տեղադրված տեսախցիկի նկարահանված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ վազելով դուրս գալիս շենքից` իրենց հետ տանելով երեխաներին։
Երկրաշարժի ցնցումներից վախեցած բնակիչները տնային շորերով դուրս են նետվում շենքից` վազեվազ իջնելով աստիճաններով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: