ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Աշխարհում բնության աղտոտման առաջատարներից մեկը համարվող ամերիկյան Coca-Cola ընկերությունը կսկսի ըմպելիքները վաճառել թղթե շշերով։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Նշվում է, որ նոր շշի թեստային նմուշները ստեղծել է դանիական Paper Bottle Company-ն։ Նախատեսվում է հետագայում կատարելագործել տեխնոլոգիաները, որպեսզի շիշը 100 տոկոսով վերամշակվող լինի։
Ընկերությունը նորույթը կփորձարկի այս ամռանը Հունգարիայում. AdeZ բուսական ըմպելիքը նման շշերով կներկայացնեն տեղական առցանց խանութներից մեկում:
Հիշեցնենք, որ Coca-Cola, PepsiCo ու Nestlé ընկերությունները մոլորակի աղտոտման համաշխարհային առաջատարներ են ճանաչվել: Coca-Cola-ի արտադրանքի աղբը հայտնաբերվել է հետազոտված 55 երկրներից 51-ում։
Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը