00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի ՌԴ–ի հետ ղարաբաղյան հարցում. Պողոսյան

© Sputnik / Andranik GhazaryanИсполнительный директор Ассоциации политической науки Армении Бениамин Погосян
Исполнительный директор Ассоциации политической науки Армении Бениамин Погосян - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտության հայաստանյանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես` ԱՄՆ–Թուրքիա փոխհարաբերություններին։
Պողոսյան. Թուրքիան փորձելու է շարունակել ՆԱՏՕ–ի և ՌԴ–ի միջև բալանսավորումը

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապագա վարչակազմի արտաքին քաղաքականության ներկայացուցիչները նշում էին, որ իրենց համար անընդունելի է ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև բալանսավորվելու Թուրքիայի քաղաքականությունը։ Ըստ ԱՄՆ–ի վարչակարգի` նման բալանսավորում կարող է իրականացնել միայն ՆԱՏՕ–ի անդամ չհանդիսացող պետությունը, իսկ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։

Министр иностранных дел Армении Ара Айвазян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները

«Դեռ Էրդողան–Բայդեն հեռախոսազրույց չի կայացել, երկու օր առաջ պետք է կայանար Չավուշօղլուի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ, սակայն անհայտ պատճառներով հետաձգվեց։ Էրդողանի մամուլի քարտուղարն իր հերթին նշել էր, որ Անկարայում հասկանում են ԱՄՆ–ի նոր վարչակարգի դժգոհությունը կամ մտահոգությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների առթիվ, բայցևայնպես կոչ էր արել Միացյալ Նահանգներին չշփոթել համագործակցությունը բոլոր հարցերում համաձայն լինելու հետ, այսինքն` շեշտել էր այն հանգամանքը, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ–ի միջև կան տարակարծություններ»,–նշեց քաղաքագետը։

Պողոսյանն, ի թիվս Սիրիայի, Լիբիայի և Ուկրաինայի թնջուկների, նշեց նաև այն հանգամանքը, որ թուրքական կողմն ԱՄՆ–ի նոր վարչակարգին ասել է, թե Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի Ռուսաստանի հետ նաև ղարաբաղյան հարցում։ Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է ամեն ինչ անել հիշյալ բալանսավորումը շարունակելու համար` հաշվի առնելով, որ Էրդողանի և Թրամփի միջև այլևս անձնական հարաբերություններ չկան, սակայն ակնկալել, որ Թուրքիան կվերադառնա 1990–ականների սկզբին ձևավորված կամ դրանից առաջ եղած իրավիճակին, երբ Անկարան Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի քաղաքականության իրականացնողն էր, քաղաքագետը բացառեց։

Հայաստանը որևէ կերպ չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը. Նաղդալյանի արձագանքը

Պողոսյանի կարծիքով` մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարբեր պետություններ համագործակցում են X հարցում և կատաղի մրցակցում են Y հարցում, ինչի տիպիկ օրինակը ռուս–թուրքական հարաբերություններն են։ Ըստ նրա` թվում է, թե Հարավային Կովկասում կա որոշակի պայմանավորվածություն, սակայն դա չի խանգարում, որպեսզի զուգահեռ հակասությունները պահպանվեն օրինակ Ուկրաինայի հարցում, երբ Էրդողանը հայտարարում է Ղրիմի անեքսիայի մասին և խորացնում է հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Ըստ քաղաքագետի`Հարավային Կովկասում գոնե կարճաժամկետ հեռանկարում երկու կողմերին կհաջողվի շարունակել պայմանավորվածությունների կատարումը։       

Լրահոս
0